478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+32
Եղանակը Երևանում
Հայ
Ստամբուլում հողին հանձնվեց ապրիլի 24-ին սպանված թուրքահայ զինծառայողի մարմինը. թերթ
14:13
29 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Կ. Պոլսո Սբ Վարդանանց հայկական եկեղեցում ապրիլի 27-ին տեղի է ունեցել ապրիլի 24-ին սպանված թուրքահայ զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի հոգեհանգստի արարողությունը, ուրբաթ հայտնում է «Ազգ» թերթը:

Տեղեկատվության համաձայն՝ թուրքական բանակի շարքային Բալըքչըն սպանվել է Բաթմանի Կոզլաք գավառի մոտակայքում տեղակայված զորամասերից մեկում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին՝ զորացրվելուց 15 օր առաջ:

Սևակի մարմինը հողին հանձնվեց Շիշլիի հայկական գերեզմանոցում: Հուղարկավորության արարողությանը Էրդողանի անունից ներկա են եղել պետնախարար Էգեմեն Բաղըշը, իսկ թուրքական զինված ուժերի կողմից՝ գնդապետի կոչում ունեցող 30 զինծառայող:

Պաշտոնական վարկածի համաձայն՝ Սևակը զոհվել է պատահական գնդակից, սակայն նրա հարազատներն ու մտերիմները կարծում են, որ ապրիլի 24-ին հայի մահը չի կարող պատահականություն լինել:

Ինչպես պատմում է Սևակի նշանածը՝ Մելանին, անցյալ ամիս զորամասի հրամանատարը ծեծել է Սևակին, ինչից հետո նրան սպառնացել են:

Առ այսօր չի հրապարակվել դատաբժշկական փորձաքննությունը, ինչպես նաև չի հայտնվում պատահական կրակոց արձակած զինծառայողի անունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։