480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայերին հասցեագրված ուղերձում Օբաման չի արտասանել «ցեղասպանություն» բառը՝ սահմանափակվելով հայկական «Մեծ Եղեռն» արտահայտությամբ
11:54
24 Ապրիլի 2011

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ իր ավանդական ուղերձում կրկին չի արտասանել «ցեղասպանություն» բառը՝ սահմանափակվելով «Մեծ Եղեռն» հայկական տերմինով։

«Մեծ Եղեռն» եզրը օգտագործվում է հայերի կողմից Հայոց ցեղասպանության սահմանման համար։ Սակայն ամերիկահայերն Օբամայից պահանջում են արտասանել միջազգայնորեն ճանաչված իրավաբանական եզրը՝ «ցեղասպանություն»։ Մինչ նախագահ ընտրվելը Օբաման վճռականորեն քննադատում էր Հայոց ցեղասպանությունը և խոստացել էր ճանաչել այն։

«Մենք հիշում ենք 96 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները, որոնք 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի արդյունքն են։ 1915թ.-ին Օսմանյան կայսրության մայրամուտին 1,5 մլն հայ սպանվեց կամ մահվան դատապարտվեց»,- ասվում է Օբամայի ուղերձում։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ինքը հետևողականորեն արտահայտել է իր սեփական կարծիքն այն մասին, թե ինչ տեղի է ունեցել 1915թ.-ին, և պատմության վերաբերյալ իր տեսակետերը չեն փոխվել։

«Փաստերի լիարժեք, արդար ճանաչումը համապատասխանում է մեր ընդհանուր շահերին։ Պատմության վիճարկումն ապակայունացնում է ներկան և բիծ է թողնում այն մարդկանց հիշատակի վրա, ովքեր կորցրել են իրենց կյանքը, այն դեպքում, երբ անցյալի ճանաչումը կայուն հիմք է ստեղծում  ընդհանուր խաղաղ և բարգավաճ ապագայի համար»,- ասվում է Օբամայի ուղերձում։

Ըստ նրա՝ պատմությունը սովորեցնում է, որ երկրներն ավելի ուժեղ են և նրանց գործն ավելի արդար է հիվանդագին անցյալի ճանաչման և ավելի լավ ապագայի համար փոխհասկացության կամուրջների վերականգնման դեպքում։

«Միացյալ Նահանգները գիտի այդ դասն իր սեփական պատմության մութ էջերից։ Ես աջակցում եմ Հայաստանի և Թուրքիայի համարձակ քայլերը, որոնք ուղղված են երկխոսության հաստատմանը՝ իրենց ընդհանուր պատմությունը ճանաչելու համար»,- նշել է Օբաման։

«Նշելով Մեծ Եղեռնը և հիշելով զոհերին՝ մենք կրկին պարտավորվում ենք թույլ չտալ այդ ավերիչ իրադարձությունների կրկնությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ըստ նրա՝ հայ ժողովրդի ժառանգոթյունը կենսունակության և հաղթանակի օրինակ է նրանց նկատմամբ, ովքեր ձգտում են նրան ոչնչացնել։

Օբաման բարձր է գնահատել ԱՄՆ բարգավաճման հարցում ամերիկահայերի ներդրումը, «որոնցից շատերն այն մարդկանց ժառանգներն են, ովքեր վերապրել են Մեծ Եղեռնը»։

Ըստ նախագահի՝ ԱՄՆ հայերն իրենց հարուստ մշակույթով և ավանդույթներով հարստացնում են ամերիկյան հասարակությունը։

«Այդ ողբերգական պատմության առջև հայ ժողովրդի ոգին ոգեշնչման աղբյուր է ծառայում նրանց համար, ովքեր առավել խաղաղ և արդար աշխարհ են փնտրում։ Մեր սրտերը և աղոթքները հայերի հետ են ամենուր, որտեղ մենք հիշում ենք Մեծ Եղեռնի սարսափները։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում տուժածների հիշատակին և մեր բարեկամությունն ու մեծ հարգանքն ենք հայտնում հայ ժողովրդին»,-ասել է Օբաման։  

Աշխարհի ողջ հայությունն ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: 1965 թ.-ին ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։