482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ճապոնացի դիվանագետները բողոք են հայտնել ամերիկյան թերթում հայտնված վիրավորական ծաղրանկարի կապակցությամբ
14:08
22 Ապրիլի 2011

Նյու Յորքում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսությունը բողոք է հայտնել International Herald Tribune ամերիկյան թերթում հայտնված ծաղրանկարի կապակցությամբ, որը, դիվանագետների կարծիքով, վիրավորում է Ծագող արևի երկրի բնակիչներին, ովքեր տուժել են «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կիոդո գործակալությանը:

Բողոքի առիթ է դարձել ծաղրանկարի հրատարակումը, որի վրա պատկերված է «Սպիտակաձյունիկ» հայտնի մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին: Ձեռքին բռնելով «Ճապոնական ռադիոակտիվ ճառագայթում» ենթավերնագրով թերթը՝ նա կասկածանքով հարցնում է պառավ վհուկին՝ արդյոք այն խնձորը, որը նա ցանկանում է տալ Սպիտակաձյունիկ, աճեցվե՞լ է Ճապոնիայում:

Ծաղրանկարի հրատարակությանն ի պատասխան՝ Ճապոնիայի գլխավոր հյուպատոսությունը բողոք է հայտնել New York Times ընկերությանը, որին պատկանում է International Herald Tribune թերթը:

Հյուպատոսության կարծիքով՝ նմանատիպ ծաղրանկարը, որն ընթերցողի հիշողության մեջ ինքնաբերաբար արթնացնում է պատմությունն այն մասին, թե ինչպես Սպիտակաձյունիկը, կծելով թունավորված խնձորը, մեռած քուն մտավ, կարող է մտավախություն առաջացնել սպառողների շրջանում Ճապոնիայից ներկրվող ապրանքների անվտանգության կապակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։