478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ-ն պատրաստ է աջակցել Լիբիայի խաղաղ կարգավորմանը. գլխավոր քարտուղար
11:41
13 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ և պատրաստ է աջակցել այդ երկրում խաղաղություն հաստատելուն, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ՀԱՊԿ-ն լուրջ մտահոգություն է հայտնում Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որոնք հանգեցնում են ռազմական գործողությունների շարունակության և մարդկային բազմաթիվ զոհերի, ինչպես նաև մտահոգություն է հայտնում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ», - նշվում է չորեքշաբթի տարածված Բորդյուժայի հայտարարության մեջ:

«Կարծում ենք, որ այդ երկրում ճգնաժամի լուծմանն ուղղված քայլերը պետք է ձեռնարկվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և չպետք է դուրս գան ՄԱԿ ԱԽ-ի թիվ 1970 և թիվ 1973 բանաձևերի շրջանակներից: Հարկավոր է շուտափույթ կերպով դադարեցնել բոլոր ռազմական և բռնի գործողությունները, հրաժարվել խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ռազմական ուժի կիրառումից, պետք է լիբիական ճգնաժամի լուծումը քաղաքական հուն տեղափոխել, ինչը կհամապատասխանի Լիբիայի ժողովրդի և ողջ տարածաշրջանի շահերին: Պատրաստ ենք աջակցել այդ երկրում խաղաղության և կայունության ձեռք բերմանը», - ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։