482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հիմարի օրը «Յանդեքս»-ն առաջարկում է որոնման հիմար արդյունքներ
18:00
01 Ապրիլի 2011

«Յանդեքս» խոշորագույն ռուսական որոնողական համակարգն ուրբաթ «հիմար արդյունքներ» նոր ծառայություն է ներկայացրել, որն անլուրջ տեղեկությունների հղումներ է ներկայացնում որոնվող հարցմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Հիմար արդյունքներ» ֆիլտրի կոճակը հայտնվում է էջի վրա որոնման արդյունքների հետ, բայց որոնման ոչ բոլոր հարցումներին ի պատասխան՝ դրանց միայն հինգ տոկոսը կարող է ուղեկցվել «հիմար արդյունքներով»։ Այդ հարցումների թվում են նրանք, որոնց համար, որոնողական մեքենայի տեսանկյունից, գոյություն ունի զվարճալի արդյունքների բավարար քանակ։ Օրինակ, եթե «Յանդեքս»-ով որոնելու հարցում կատարել «ծրագրավորողներ» բանալիով, «հիմար արդյունքներ»-ում մեզ կառաջարկվեն հղումներ և զվարճալի պատմություններ այդ մասնագիտության ներկայացուցիչների մասին։

«Յանդեքս»-ն իր օգտագործողների համար ևս մի քանի կատակ է պատրաստել։ Օրինակ, ապրիլի մեկին կարելի է «զրոյացնել խցանումները»։ Սեղմելով «Յանդեքս. Խցանումներ» ծառայության էջի կոճակը՝ կարելի է ազատել Մոսկվայի ճանապարհները, իհարկե, միայն էկրանին։

«Յանդեքս. Փոստ»-ն ուրբաթ նամակն ուղարկելուց հետո կարող է օգտագործողին ինչ-որ ուրախ և հաճելի բան ասել՝ օրինակ, որ նա գեղեցիկ ձեռագիր ունի։

«Յանդեքսը» պարզել է նաև, որ համացանցի կայքերի օգտատերերի ավելի քան 6 տոկոսը «ծիծաղում է»։ Ամենից հաճախ ծիծաղի արտահայտման համար օգտագործվում են «հի-հի-հի» և «հա-հա-հա» ձայնարկությունները, ավելի հազվադեպ են ասում «հըհ-հըհ-հըհ», «ծիծաղից մեռնում եմ» կամ «հըռ-հըռ»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։