486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ում հրապարակվել է «երջանիկ» մասնագիտությունների ցանկը
10:49
01 Ապրիլի 2011

Career Bliss կարիերային ամերիկյան գործակալությունը հրապարակել է այն տասը մասնագիտությունների ցանկը, որոնց ներկայացուցիչներն իրենց ամենաերջանիկն են համարում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Արդյունքները ներկայացվել են տնտեսության տարբեր ոլորտներում աշխատող 200 հազար ամերիկացիների շրջանում անցկացված հարցման հիման վրա՝ հաշվի առնելով կոլեկտիվում փոխհարաբերությունների նրանց գնահատականը, ղեկավարության վերաբերմունքը, աշխատավարձն ու կարիերայի աճի հեռանկարները, ինչպես նաև կորպորատիվ կուլտուրան և ընկերության հեղինակությունը:

Բացարձակապես բոլոր չափորոշիչներով իրենց ամենաերջանիկն են զգում բիոտեխնոլոգիաների՝ բուռն կերպով զարգացող ոլորտում աշխատող մասնագետները: Նրանց հետևում են հաճախորդների հետ աշխատող մենեջերներն ու դպրոցի ուսուցիչները, ովքեր համարում են, որ իրենց գործունեությունը շատ կարևոր և օգտակար է հասարակության համար:

Մասնագիտության հարցում իրենց լավ են զգում նաև գրասենյակային աշխատողները, ովքեր զբաղվում են տեխնիկական աջակցությամբ և ադմինիստրատիվ ապահովմամբ, չնայած որ նրանց համարում են պարզապես «մանր» կլերկներ:

Դրական զգացումները գերակայում են հաշվապահության ոլորտում, ինչպես նաև գնումներով զբաղվող դեպարտամենտների աշխատակիցների շրջանում, միշտ հաճելի է ծախսել ոչ սեփական փողերը, պնդում են հոգեբանները: Փողերի հետ աշխատելուց որոշակի էյֆորիա են ապրում նաև ֆինանսիստները:

«Երջանիկ» մասնագիտությունների տասնյակում են հայտնվել նաև ոչ առևտրային սոցիալական կազմակերպությունների աշխատակիցները, ովքեր այդքան էլ բարձր աշխատավարձ չեն ստանում: Նրանք, ինչպես պարզվել է, գոհ են կյանքից, մասնավորապես, այն բանի շնորհիվ, որ ոչ ոք նրանցից չի պահանջում արված աշխատանքի մասին ամենօրյա հաշվետվություն ներկայացնել:

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները զբաղեցրել են հաջող մասնագիտությունների ցանկի իններրորդ տեղը՝ նշելով, որ բարոյական բավարարվածություն են ստանում մարդկանց օգնելու գաղափարից:

«Երջանիկների տասնյակը» եզրափակում են փաստաբաններն ու Ֆեմիդայի այլ ծառայողները: Նյութական բարեկեցության տեսակետից այս շերտն առաջին տեղում է, սակայն երջանկության համար միայն գումար չէ, որ հարկավոր է, նշում են հետազոտության հեղինակները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: