-4
Եղանակը Երևանում
Հայ
Լոնդոնի մետրոն խորհրդանշական ուղետոմսեր կթողարկի արքայազն Ուիլյամի ամուսնության կապակցությամբ
11:10
30 Մարտի 2011

Լոնդոնի մետրոն արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ամուսնության կապակցությամբ պրակտիկ հուշանվեր կթողարկի, նրանց պսակադրությունից մեկ շաբաթ առաջ վաճառքի կհանվեն ամուսնական զույգի դիմանկարներով տրանսպորտային քարտեր, երեքշաբթի ասել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Transport for London» (TfL) կառավարող տրանսպորտային ընկերությունն առաջին անգամ կթողարկի լոնդոնյան հայտնի Oyster սմարթ-քարտը՝ որպես հուշանվեր: Թեև  TfL-ի նախորդը՝ London Transport-ը, 1981 թ.-ին արքայազն Չարլզի և Դիանա Սփենսերի հարսանեկան արարողության կապակցությամբ երկու ֆունտ ստեռլինգ արժողությամբ մետրոյի հատուկ տոմսեր էր թողարկել:

Քեյթի և Ուիլյամի լուսանկարով Oyster քարտը վաճառքի կհանվի պսակադրության արարողությունից ութ օր առաջ, արարողությունը նշանակված է ապրիլի 29-ին, իսկ լուսանկարն արվել է նախորդ տարվա նոյեմբերին, երբ հայտարարվեց զույգի նշանադրության մասին: TfL-ը կթողարկի 750 հազար քարտ, որոնք կվաճառվեն մետրոյի բոլոր կայարաններում:

«Հուշանվերը» կվաճառվի բոլոր Oyster քարտերի համար ստանդարտ գնով՝ տասը ֆունտ ստեռլինգով, որից հինգ ֆունտը դեպոզիտն է և ևս հինգը փոխանցվում է քարտի հաշվեհամարին: Լոնդոնում ոչ պետքական ուղետոմսը հնարավոր է  վերադարձնել և  հետ ստանալ դեպոզիտը, սակայն Լոնդոնի իշխանությունները հույս ունեն, որ բնակիչները քարտերը կպահեն որպես հուշանվեր, իսկ մետրոպոլիտենը կվաստակի 3,8-7,5 մլն ֆունտ ստեռլինգ:

«Քանի դեռ հարսանեկան «տենդը» համակում է քաղաքը, Լոնդոնի բնակիչներն ու զբոսաշրջիկները հնարավորություն են ստանում մասամբ հաղորդակից դառնալ այդ գործողությանը և այդ հիանալի օրվանից մասնիկ ունենալ՝ որպես հիշատակ», - ասել է Ջոնսոնը քարտը ներկայացնելիս:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։