478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Մել Գիբսոնը հպարտ է հայ ընկերներ ունենալով և տեղյակ է Հայոց ցեղասպանության մասին
10:44
30 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը հայկական «Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ հպարտ է իր հայ ընկերներով:

«Ես տպավորված եմ հայերի հետ շփումից, նրանք շատ ընկերասեր են, ինչպես նաև շատ հյուրընկալ են: Ես հայ ընկերներ ունեմ և հպարտ եմ նրանցով: Հաճելի է տեսնել, որ մարդիկ շատ բանի են հասնում օտար երկրներում...», - նշել է Գիբսոնը:

Նա նաև նշել է, որ տեղյակ է Հայոց ցեղասպանության մասին: «Ես իհարկե գիտեմ Հայոց ցեղասպանութայն մասին, քանի որ նման պատմությունները շատ չեն, և հարկավոր է իմանալ դրանց մասին», - ասել է Գիբսոնը:

Դերասանի խոսքերով՝ ինքը շատ բան գիտի ամերիկահայերի պատմության և ընդհանուր առմամբ հայերի պատմության մասին:

Գիբսոնը նշել է, որ անկեղծորեն զարմացավ, երբ իմացավ, որ Գլենդեյլի բնակչության մեծ մասը հայեր են:

«Դա ինձ համար բացահայտում էր: Հայերը մեծ հաջողությունների են հասել այստեղ, կան շատ հայտնի հայ մասնագետներ: Հայերը միասնական են, և դա չափազանց կարևոր է՝ հաջողության հասնելու համար.. Ես գիտեմ Ցեղասպանության մասին, գիտեմ, որ հայերը դժվար պատմություն ունեն և միշտ պայքարել ու պահպանել են իրենց ինքնությունը, բնավորությունը, աշխարհին են ներկայացրել իրենց պատմությունը», - հայտարարել է նա:

Պատասխանելով Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի հիման վրա ֆիլմի նկարահանումներին իր մասնակցության հնարավորության մասին հարցին՝ Գիբսոնը նշեց, որ, ցավոք, չի տեսնել վեպի հիման վրա նկարահանված առաջին ֆիլմը, սակայն շատ է լսել ֆիլմի մասին:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։