481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման անհամոզիչ և չափազանց ուշ է խոսել Լիբիայի մասին. քաղաքական գործիչներ և փորձագետներ
11:22
29 Մարտի 2011

Լիբիայի պատերազմին ԱՄՆ-ի միանալու վերաբերյալ Բարաք Օբամայի պարզաբանումները համոզիչ չեն կոնգրեսի անդամների և փորձագետների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ազգին ուղղված ուղերձը, որում նախագահը փորձել է բացատրել իր որոշումն Ամերիկայի ժողովրդին, քննադատության մեծ ալիք, ինչպես նաև անբովանդակալից և ժամանակավրեպ լինելու կշտամբանք է առաջացրել։
«Մարտերին մասնակցող մեր զինվորները, ինչպես և բոլոր ամերիկացիները, վաստակել են հստակ տեղեկություն ստանալու իրավունքը մեր առաքելության նպատակների վերաբերյալ մեր բարձրագույն գլխավոր հրամանատարից։ Եվ ոչ թե (ռազմական գործողությունների մեկնարկից) ինն օր անց»,- ասել է սենատի ընտրությունների հանրապետական կոմիտեի ղեկավար Ջոն Քորնինը։

Իր երկար խոսքում երկուշաբթի երեկոյան Օբաման հաստատել է, որ ԱՄՆ-ն Լիբիայում օպերացիայի հրամանատարությունը փոխանցում է ՆԱՏՕ-ին, իսկ իրենք (ԱՄՆ-ն) պետք է այսուհետև օգնողի դերում լինեն։ Նախագահն ասել է նաև, որ օպերացիան կենսական նշանակություն ուներ Մուհամար Քադաֆիի զորքերից քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար, իսկ ԱՄՆ-ում դրան մասնակցել են փոփոխությունների համար պայքարող ընդդիմության նկատմամբ համակրանքից ելնելով։ Ելույթի առանցքային պահերից մեկն է դարձել ամերիկացի առաջնորդի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն չի կարող այլևս թելադրել այլ երկրների փոփոխությունների և հեղափոխությունների անհրաժեշտությունը։ Իսկ ընդհանուր առմամբ նրա ելույթը վերահաստատել է ավելի վաղ վարչակազմի տարբեր ներկայացուցիչների կողմից բազմիցս հնչեցրած արտահայտությունները Քադաֆիի ռեժիմի վերաբերյալ ԱՄՆ-ի վերաբերմունքի մասին։

Քորնինը հարցեր ունի նաև խոսքի բովանդակության վերաբերյալ։ Նա նշում է, որ սկզբում Օբաման խոսել է ազատության համար պայքարող Լիբիայի ժողովրդին աջակցելու անհրաժեշտության մասին, բայց այնուհետև հայտարարել, որ ԱՄՆ-ն ձեռնամուխ չի լինի ռազմական ճանապարհով Քադաֆիին չեզոքացնելու գործին և օպերացիայի անցկացման ողջ հրամանատարությունը կփոխանցի կոալիցիային։
«Նա փորձում է մեզ փոխզիջում ներկայացնել՝ մեզ ասել, որ Քադաֆին պետք է հեռանա և, միևնույն ժամանակ, հրաժարվում է անել այն, ինչ կօգնի հեռացնել (լիբիացի առաջնորդին) իշխանությունից»,- նշում է Քորնինն իր հայտարարությունում։

Արիզոնացի հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը հնչեցրել է պալատի իր գործընկերների միասնական դիրքորոշումը՝ Օբամայի հայտարարությունն անվանելով «մտահոգող և փակուղի տանող»։
«Քադաֆին, կարծես, գոհ է այդ հայտարարությունից և հանդարտվել է»,- ասել է Մակքեյնը CNN-ին տված հարցազրույցում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։