485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Պենտագոնը սկսել է համասեռամոլների հետ շփվելու վերաբերյալ ուսումնական նյութեր բաժանել զորքերում
10:48
24 Մարտի 2011

Պենտագոնը համասեռամոլ-զինծառայողների հետ շփման ուսուցողական նյութեր է սկսել բաժանել զորքերում, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով  Washington Times թերթին։

«Նյութերն ուղարկվում են ավելի քան 2 միլիոն զինծառայողների և պահեստայինների՝ որպես բանակում համասեռամոլների ծառայության արգելքի պրակտիկ վերացման նախապատրաստություն։ Այդ նյութերն ընդգրկում են, օրինակ, հրահանգներ այն մասին, թե ինչ պետք է անի սպան, եթե խանութ գնալիս երկու համբուրվող ծովահետևազորայինի է տեսնում»,- գրում է պարբերականը։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 22-ին օրենք է ստորագրել, որը հանում է համասեռամոլների ծառայության սահմանափակումները զինված ուժերում։

Օրենքը, որն Ամերիկայում շատերը պատմական են անվանում, վերացնում է մեկ այլ օրենք՝ Բիլ Քլինթոնի նախագահության տարիներին ընդունված Don't Ask Don't Tell օրենքը։ Չեղյալ հայտարարված օրենքի էությունն այն էր, որ համասեռամոլներին և լեսբուհիներին թույլ է տրվում ծառայել ԱՄՆ զինված ուժերում, բայց միաժամանակ արգելված էր ցուցադրել սեփական սեռական կողմնորոշումը, իսկ զինվորական հրամանատարությանը՝ հարցեր տալ այդ մասին։ Համասեռամոլներն օրենքը «երկերեսանի» համարեցին և այս տարիների ընթացքում փորձում էին հասնել նրան, որ թեկուզ ծառայության ժամանակ ազատ խոսեն իրենց կողմնորոշման մասին։ Օրենքն ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստորագրեն նաև ԱՄՆ պաշտպանության նախարարը և զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի ղեկավարը։

Washington Times-ի տվյալներով, Պենտագոնի տարածած գրքույկների, աղյուսակների և սլայդների հիմնական գաղափարը հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների պահպանումն է։ Մասնավորապես, հրահանգներն ասում են, որ համասեռամոլ զինծառայողները որոշակի բացառությունների և առավելությունների իրավունք ունեն ավանդական կողմնորոշման զինծառայողների համեմատ։

«Մենք պատրաստվում ենք առավելագույնս արագ անցկացնել ուսուցումը։ Դա լավ ծրագիր է»,- մեջբերում է թերթը ԱՄՆ ՌՕՈՒ պաշտոնական ներկայացուցիչ մայոր Ջոել Հարփերի խոսքերը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: