482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ ՀՐԱՏԱՊ. ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ավտովթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարի ավտոմեքենան
Քադաֆին երկրից փախչելու ուղիներ է փնտրում. ԱՄՆ պետքարտուղար Քլինթոն
11:15
23 Մարտի 2011

Լիբիացի առաջնորդ Մուհամար Քադաֆին երկրից փախչելու ուղիներ է փնտրում, ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, ԱՄՆ-ին հայտնի է դարձել, որ որոշ մարդիկ լիբիացի առաջնորդի պաշտոնից հեռանալու և հնարավոր է՝ երկրից մեկնելու հնարավորություններն են ուսումնասիրում Քադաֆիի անունից։

«Մասամբ դա խաղ և ներկայացում է, կեղծ ազդանշան ուղարկելու փորձ։ Դուք հիշու՞մ եք, թե ինչպես ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևից հետո Քադաֆին հայտարարեց հաշտության մասին, իսկ այնուհետև նրա ուժերն ավելի արագ գնացին Բենգազի ուղղությամբ։ Հայտարարություններից շատերը հենց իրեն անկանխատեսելի պահելու գործելաոճն է։ Բայց մասամբ մենք կարծում ենք՝ դա արվում է (իշխանությունից հեռացման ուղիներ են փնտրվում)։ Եվ մենք դա կողջունեինք»,- ասել է Քլինթոնը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն Լիբիայում տեղի ունեցած բախումների մեկնարկից հետո պահանջում էր դադարեցնել բռնությունն ու Քադաֆիի հրաժարականն էր պահանջում։

Պետքարտուղարը չի կարողացել հաստատել Քադաֆիի որդիներից մեկի մահվան վերաբերյալ տեղեկությունը։ Ըստ նրա, ամերիկյան կառավարությունը նույնպես տեղեկություն է ստացել այդ մասին, սակայն այն դեռ չի հաջողվել հաստատել։

«Ապացույցները դեռ բավարար չեն»,- նշել է պետքարտուղարը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 17-ին բանաձև է ընդունել, որով նախատեսվում է Քադաֆիի ուժերի դեմ օտարերկրյա ռազմական գործողությունների անցկացում: Լիբիայում օպերացիան սկսվեց մարտի 19-ին: Լիբիայի ուղղությամբ կետային հարվածներ հասցնելու գործին մասնակցում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ երկրներ: Լիբիայի իշխանությունների տվյալներով՝ երկրի տարածքը գնդակոծելու հետևանքով արդեն զոհվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ: Արևմտյան երկրներն այդ տվյալները չեն հաստատում:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։