478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+32
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են ՆԱՏՕ-ի կողմից Լիբիայի օպերացիային աջակցելու շուրջ
10:46
23 Մարտի 2011

Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Նիկոլա Սարկոզին և Բարաք Օբաման համաձայնության են եկել այն հարցի շուրջ, թե ինչ դեր պետք է խաղա ՆԱՏՕ-ն Լիբիայի «Լուսաբացի Ոդիսականը» գործողության հարցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ասոշիեյթիդ Պրես գործակալությանը։

Ինչպես ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ, երկու պետությունների ղեկավարները երեքշաբթի հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են «կոալիցիային աջակցելու համար ՆԱՏՕ-ի հրամանատարության կառույցի օգտագործման միջոցների» մասին։

Այլ մանրամասներ չեն նշվում։

Փետրվարի կեսերից Լիբիայում ելույթներ են անցկացվում ավելի քան 40 տարի երկիրը կառավարող Մուհամար Քադաֆիի հեռացման պահանջով։ Միջազգային կազմակերպությունները հայտնում են հազարավոր զոհերի մասին, ովքեր ապստամբել են կառավարական զորքերի դեմ։ 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 17-ին բանաձև է ընդունել, որով նախատեսվում է Քադաֆիի ուժերի դեմ օտարերկրյա ռազմական գործողությունների անցկացում: Լիբիայում օպերացիան սկսվեց մարտի 19-ին: Լիբիայի ուղղությամբ կետային հարվածներ հասցնելու գործին մասնակցում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ երկրներ: Լիբիայի իշխանությունների տվյալներով՝ երկրի տարածքը գնդակոծելու հետևանքով արդեն զոհվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ:Արևմտյան երկրներն այդ տվյալները չեն հաստատում:

Օպերացիայի հենց սկզբից մինչև այսօր գործողության հրամանատարությունն իրականացնում են ամերիկյան ռազմական ուժերը, սակայն Պենտագոնի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ հրամանատարությունը մի քանի օրվա ընթացքում փոխանցում են ՆԱՏՕ-ին, Մեծ Բրիտանիային կամ Ֆրանսիային: ՆԱՏՕ-ի հովանու տակ հովանավորությունը հարց կբարձրացնի այն արաբական երկրների մասնակցությունը օպերացիային, որոնք նման համագործակցություն չեն ցանկանում:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:50
23 Օգոստոսի 2017
Ամենահեռանկարային 26-ամյա բոդիբիլդերը մահացել է` խեղդվելով սննդով
Ամերիկացի բոդիբիլդեր Դալաս Մքքարվերն անժամանակ մահացել է Ֆլորիդայի իր տանը կյանքի 27-րդ տարում:
20:06
23 Օգոստոսի 2017
Հրշեջները փրկել են խոճկորներին... և կերել նրանց (ՖՈՏՈ)
Բրիտանական Ուիլթշիր դքսության Պյուզի գյուղի հրշեջները կերել են իրենց իսկ փրկած խոճկորներին։
20:28
21 Օգոստոսի 2017
ԱՄՆ-ն դադարեցնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը ողջ Ռուսաստանով
ԱՄՆ-ն օգոստոսի 23-ից դադարեցնում է ոչ ներգաղթողական մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջ Ռուսաստանով:
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին: