480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ և ԱՄՆ պաշտպանության նախարարները կքննարկեն ՌՀՍ-3-ը և Լիբիայում ստեղծված իրավիճակը
14:57
22 Մարտի 2011

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը և Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը երեքշաբթի Մոսկվայում մեկնարկած հանդիպմանը կքննարկեն հակահրթիռային պաշտպանության, Ռազմավարական-հարձակողական սպառազինության հարցեր և Լիբիայում ստեղծված իրավիճակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

«Ես առաջարկում եմ այսօր քննարկել հետևյալ հարցերը՝ նախևառաջ, հակահրթիռային պաշտպանության հարցը, Աֆղանստանի իրավիճակը, ՌՀՍ նոր պայմանագրի իրագործումը և, հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը, Լիբիայում առկա իրավիճակը»,- ասել է Սերդյուկովը՝ բացելով հանդիպումը։

Նա ընդգծեց, որ երկու գերատեսչությունների փոխհարաբերությունները դրական են զարգանում, և հիշեցրեց, որ նախորդ տարի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում նման հանդիպման անցկացման մասին։

Գեյթսն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին վերջին 20 տարիների ընթացքում Պետերբուրգ այցելելու հնարավորության համար։ Երկուշաբթի Պենտագոնի ղեկավարը հյուսիսային մայրաքաղաքում հանդես է եկել Կուզնեցովի անվան Ռազմածովային  ակադեմիայում։ 

Այդ կապակցությամբ Գեյթսն ընդգծել է, որ իր վրա խորը տպավորություն են գործել ռուսական նավատորմի սպաները, ովքեր նրան հետաքրքիր հարցեր են ուղղել։

ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտնել է նաև, որ կեսօրին նա ավանդական կրակոց է արձակել հրավառության թնդանոթից, որը, ինչպես ընդգծել է Գեյթսը, «որևէ վնաս չի տվել»։

Գեյթսը համաձայնել է առաջարկված օրակարգից, նշելով, որ իսկապես արդիական է Աֆղանստանի իրավիճակը, ՀՀՊ ստեղծումը, երկու գերատեսչությունների աշխատանքային խմբերի աշխատանքի ամփոփումը, ինչպես նաև Լիբիայի իրավիճակը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
27 Հունիսի 2017
Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair–ի համար (ՖՈՏՈ)
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն «անկեղծացել է» ֆոտոխցիկների առջև։
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում: