478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+34
Եղանակը Երևանում
Հայ
Միշել Օբաման Սպիտակ տան բանջարանոցում բանջարեղեն տնկելով՝ բացել է բանջարանոցային սեզոնը
11:07
17 Մարտի 2011

ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման՝ կրտսեր դասարանների 20 դպրոցականների ուղեկցությամբ, չորեքշաբթի դուրս է եկել Սպիտակ տան բանջարանոց՝ այն մշակելու և հազար, սպանախ, բրոկկոլի, ծաղկակաղամբ, բողկ և ճակնդեղ ցանելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

«Մենք չենք կարող այս աշխատանքը կատարել առանց ձեր օգնության: Այն ամենը, ինչ մենք հիմա կցանենք, մի քանի ամիս անց դուք կկարողանաք համտեսել: Եկեք անհապաղ սկսենք աշխատանքը: Այսօր մենք նոր բան կցանենք», - ասել է Միշելը հավաքված երեխաներին:

Այս սեզոնի նորամուծությունը դարձավ ճակնդեղը, որը, ըստ ԱՄՆ-ի առաջին տիկնոջ, Բարաք Օբաման չի սիրում: ԱՄՆ-ի նախագահի դստրերի խնդրանքով բանջարանոցում կտնկվի բրոկկոլի, որը նրանք մեծ հաճույքով են ուտում:
Բանջարանոցը ստեղծվել է 2009թ.-ի մարտին ԱՄՆ-ի նախագահի տիկնոջ կողմից, և այնտեղ աճող բանջարեղենն օգտագործում են Սպիտակ տանը: Այդ բանջարեղենը, մասնավորապես, օգտագործում են նախագահի ընտանիքի, ինչպես նաև պաշտոնական ճաշերի համար կերակուր պատրաստելիս: Բանջարանոցում աճում է սպանախ, բրոկկոլի, կաղամբի մի քանի տեսակ, ինչպես նաև՝ կանաչի: 2010թ.-ին բանջարանոցից ավելի քան 700 կգ բանջարեղեն է հավաքվել:

Միշել Օբաման մոտակա դպրոցների աշակերտների հետ նախորդ տարվա բերքը հավաքել է հոկտեմբերի 21-ին: Այդ ժամանակ նա հագել էր սև թիկնոց և ռետինե երկարաճիտ կոշիկներ ու լրագրողներին ցույց էր տվել բանջարանոցից հավաքած դդմիկները, հսկա կարտոֆիլներն ու դդումները, որոնք առաջին անգամ էին աճեցվել նախագահական բանջարանոցում:

ԱՄՆ-ի առաջին տիկինը շարունակում է ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի տիկնոջ՝ Էլեոնորայի ավանդույթը, ով 1943թ.-ին առաջին անգամ Սպիտակ տանը բանջարեղեն էր տնկել: Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ Ռուզվելտն աճեցնում էր միրգ, բանջարեղեն և կանաչի: Նախագահի տիկինը հույս ուներ սեփական օրինակով ցույց տալ ԱՄՆ-ի ժողովրդին, թե ինչպես է հնարավոր սնունդ ապահովել ճգնաժամի պայմաններում:

Էլեոնորա Ռուզվելտի նախաձեռնությունը պսակվեց հաջողությամբ: Որոշ տվյալների համաձայն, ԱՄՆ-ում այդ տարիներին բանջարեղենի և մրգի գրեթե 40 տոկոսն աճեցվում էր նմանատիպ բանջարանոցներում: Հոկտեմբերի սկզբից նախագահական բանջարանոցում պարբերաբար նմանատիպ շրջայցեր են կազմակերպվում դպրոցականների համար:

Օբաման դեռ իր նախընտրական արշավի ժամանակ կոչ էր անում աջակցել գյուղատնտեսությանը և նախընտրել էկոլոգիապես մաքուր և առողջ սնունդը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։