484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ն ցանկանում է շրջափակել Լիբիայի ռազմական ավիացիան. թերթ
12:01
03 Մարտի 2011

ՆԱՏՕ-ն ցանկանում է շրջափակել Լիբիայի ռազմական ավիացիան, որպեսզի կանխի դրա կիրառումը ընդդիմության դեմ, հինգշաբթի «Իզվեստիա» թերթին է հայտնել ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Նրանք առնվազն ծրագրում են Լիբիայի վրա հայտարարել մի գոտի, որը փակ կլինի Քադաֆիի ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների համար»,- ասել է Ռոգոզինը:

Ըստ ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի, ռազմական գործողության հետ կապված նմանօրինակ գործողությունների համար, միևնույն է, հարկավոր է Անվտանգության խորհրդի մանդատը, քանի որ Լիբիայի օդային տարածքում հնարավոր է օբյեկտների ոչնչացում՝ դաշինքի առանձին անդամ-երկրների ուժերի կողմից: Հակառակ դեպքում դա միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում կլինի:

Չորեքշաբթի Լիբիայի առաջնորդ Մուհամար Քադաֆին զգուշացրել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին չդիմել ռազմական ներխուժման և խոստացել է, որ իրենց ռազմական գործողությունը մեծ արյունահեղության կվերածվի: Ամեն դեպքում, ԱՄՆ-ն արդեն սկսել է տարածաշրջանի ուժերի վերախմբավորումը՝ երկու ամերիկյան նավեր անցել են Սուեզի ջրանցքով, դուրս եկել Միջերկրական ծով՝ ուղղություն վերցնելով դեպի Լիբիայի ափերը:
Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ դաշինքը ռազմական գործողություններ չի ծրագրում Լիբիայի տարածքում, բայց հետագա լարվածության մեծացման մտավախության պատճառով տարածաշրջանում աճում են նավթի գները:

Փետրվարի կեսերից լիբիական գավառներում բողոքի ակցիաներ են ընթանում. Մարդիկ պահանջում են արդեն 40 տարի երկիրը ղեկավարող լիբիական հեղափոխության առաջնորդ Մուհամար Քադաֆիի պաշտոնանկությունը: Ըստ միջազգային կազմակերպությունների տվյալների, իշխանությունները դաժանորեն ճնշում են ցույցերը: Լիբիացի իրավապահները հաստատում են, որ բախման զոհ կարող էին դառնալ մինչև 6 հազար մարդ: Արտասահմանյան պետությունները դատապարտել են երկրի իշխանությունների գործողությունները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։