484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+17
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական երկրները հանում են Եգիպտոս մեկնելու անցանկալիության մասին հրահանգները. տուրիզմի նախարարություն
11:29
02 Մարտի 2011

Եվրոպական երկրների մեծամասնությունը, որոնք կոչ էին անում իրենց քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս մեկնելուց, հանել են այդ հրահանգները, երեքշաբթի հայտնել է Եգիպտոսի տուրիզմի նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախարարություն են ստացվել բազմաթիվ դրական ազդանշաններ մի շարք եվրոպական երկրներից, որոնք չեղյալ են հայտարարել կամ մեղմել են Եգիպտոսի մի շարք շրջաններ, այդ թվում՝ Կարմիր ծովի արվարձաններն ու Հարավային Սինայ, Հարավային Եգիպտոս այցելությունների զգուշավորությունները»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Եգիպտոսի տուրիստական իշխանությունների տվյալներով՝ եգիպտական պետություններ չայցելելու մասին հրահանգները հանել են 13 պետություններ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Լեհաստանը։

Միաժամանակ եգիպտական իշխանությունները մտադիր են ջանքեր գործադրել, որպեսզի հավաստիացնեն շուկայի մասնակիցներին երկրի հանգստավայրերի անվտանգության և կայունության մեջ։

Ներկայումս հյուրանոցները բնակեցված են 20-25 տոկոսով։ Հիմնականում, Եգիպտոսում հանգստանում են Մեծ Բրիտանիայի զբոսաշրջիկները, ովքեր չեն լքել հանգստավայրերը ճգնաժամի նույնիսկ ամենաբարձրակետում։

Ներկայումս երկիր են վերադառնում զբոսաշրջիկներ Իտալիայից, Գերմանիայից, եվրոպական այլ երկրներից։ Կիրակի օրը Շարմ էլ Շեյխի օդանավակայանում վայրէջք են կատարել Ուկրաինայից ժամանած առաջին չորս ինքնաթիռները։

Սակայն զբոսաշրջության ոլորտում աշխատող գործարարների կարծիքով՝ նախաճգնաժամային ցուցանիշներին վերադառնալու համար կպահանջվի մի քանի ամիս։

Ճգնաժամի կապակցությամբ հյուրանոցներն արդեն պատրաստ են իրենց բնակիչներին զեղչեր տրամադրել։ Ներկայումս Շարմ էլ Շեյխի որոշ հինգաստղանի հյուրանոցներ «all inclusive» համակարգով բնակություն են առաջարկում մեկ շնչին ընդամենը 25-30 դոլարով։

Զբոսաշրջությունը Եգիպտոսի տնտեսության գլխավոր ճյուղերից է, որում զբաղված է երկրի աշխատունակ բնակչության շուրջ 11 տոկոսը։ «Բուրգերի երկիր» այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2010 թվականին կազմել է մոտ 13,5 մլն մարդ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։