482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Եգիպտոսին չի սպառնում արմատական իսլամիստների իշխանությունը
17:41
28 Փետրվարի 2011

Եգիպտոսին չի սպառնում արմատական իսլամիստական խմբավորումների իշխանության գալը, կարծում է Հայաստանում Եգիպտոսի Արտակարգ և Լիազոր դեսպան Վահիդ Էլ Դին Իսմայիլ Գալալը։

«Եգիպտոսում հանրահավաքների և ցույցերի ընթացքում չի եղել որևէ կրոնական կարգախոս կամ հիշեցում իսլամական արմատական խմբավորումների մասին։ Եգիպտոսի ժողովուրդը միայն ժողովրդավարական փոփոխություններ էր պահանջում։ Այդ իսկ պատճառով ես այսօր կարծում եմ, որ ներկայում արմատական իսլամիստների իշխանության գալու վտանգ չկա»,- երկուշաբթի ասաց դեսպանը լրագրողներին Մամուլի ազգային ակումբում։
Նրա խոսքով՝ փոքր է նաև հեղափոխական շարժման ալիք բարձրացրած մերձավորարևելյան մյուս երկրներում իսլամիստների իշխանության գալու հավանականությունը։

«Չեմ կարծում, թե իսլամցի ֆունդամենտալիստները կկարողանան օգտվել տարածաշրջանի քաոսից իշխանության գալու համար, քանի որ, նախևառաջ, խռովություն բարձրացրած ժողովուրդը պահանջում է իր երկրներում ժողովրդական ռեժիմների հաստատում»,- նշեց դեսպանը։

Վերջին շաբաթների ընթացքում զանգվածային բողոքներ են սկսվել արաբական մի շարք պետություններում, և Եգիպտոսում և Թունիսում արդեն տապալվել են իշխող ռեժիմները։ Այժմ, բացի Յեմենից, անկարգությունները շարունակվում են Լիբիայում և Բահրեյնում։ Հակակառավարական ելույթներ են անցկացվել նաև Ալժիրում, Իրաքում, Հորդանանում։

Մինչև վերջերս Եգիպտոսում չէին հանդարտվում ժողովրդական խռովությունները։ 18 օր շարունակ ամեն օր փողոց էին դուրս գալիս հարյուրհազարավոր ցուցարարներ։ Երկրում անցկացվում էին քաղաքացիական անհնազանդության զանգվածային ակցիաներ։ Այդ ամենը ստիպեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին հրաժարական տալ և իշխանության ղեկը փոխանցել Զինված ուժերի Գերագույն խորհրդին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին: