478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+19
Եղանակը Երևանում
Հայ
Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաք է անցկացվել Բեռլինի կենտրոնում
14:37
28 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. 1988 թ.-ի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաք է անցկացվել նախօրեին Բեռլինի կենտրոնում:

Ինչպես նշվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված տեղեկատվության մեջ, ակցիային մասնակցել են ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, Գերմանիայում հայերի կենտրոնական խորհրդի, Բեռլինի երկու հայկական համայնքների և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները:

Միաժամանակ առաջին անգամ հայկական երթն անցել է Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցով:

Ցուցարարները ցուցանակներով քայլել են Համալսարանի շենքից հայտնի Ունթեր-Դեն-Լինդենից փողոցով՝ անցնելով թանգարանների և դեսպանատների կողքով ու կանգ են առնել Բրանդերբուրգյան դարպասների մոտ՝ հասարակությանը դիմելու նպատակով:

Հանրահավաքի ժամանակ ելույթ են ուենցել Գերմանիայում հայերի կենտրոնական խորհրդի անդամները և Գերմանիայում հայկական սփյուռքի ակտիվիստ Մ. Մինասյանը: Նրանք կոչ են արել եվրոպական հասարակությանը երես չթեքել Սումգայիթի ողբերգությունից և Բաքվում, Մարագայում, Գյանջայում ու ԼՂՀ ողջ տարածքում դրան հետևած ջարդերից, ինչպես նաև դատապարտել Ադրբեջանի ղեկավարության դաժան գործողությունները և ագրեսիվ քաղաքականությունը:

Ակցիան հետաքրքրել է ինչպես Ունթեր-Դեն-Լինդենից փողոցի վրա գտնվող կազմակերպությունների աշխատակիցներին և այցելուներին, այնպես էլ մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի, Եվրոպայի քաղաքացիներին հայկական ջարդերի մասին իրազեկվում էր գերմաներենով, անգլերենով, ռուսերենով, բաժանվում էին թռուցիկներ:

Ակցիայի ավարտից հետո մասնակիցները հավաքվել են եկեղեցում և մասնակցել են անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որը կատարել է Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:

Ելույթներով հանդես են եկել Գերմանիայում հայերի կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը, ինչպես նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Բոլոր ներկաները շնորհակալություն են հայտնել հասարակությանը ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաև շնորհակալություն են հայտնել միմյանց՝ ակտիվ մասնակցության և ընդհանուր գործի մեջ ներդրում կատարելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։
11:46
29 Օգոստոսի 2017
Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ դեկրետ է գնացել (ՖՈՏՈ)
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր է դարձել։
20:15
25 Օգոստոսի 2017
Samsung Electronics–ի ղեկավարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
49–ամյա Լի Չժո Յոնի գործով լսումները Հարավային Կորեայում անվանել են «դարի դատ», դրանք տևել են գրեթե հինգ ամիս։