484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Գրագողության պատճառով համալսարանը գերմանացի նախարարին զրկել է գիտական աստիճանից
15:14
24 Փետրվարի 2011

Բայրոյթի համալսարանը զրկել է Գերմանիայի պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր Գութենբերգին դոկտորի (գիտությունների թեկնածու) գիտական աստիճանից, որովհետև նախարարի ատենախոսության մեջ հայտնաբերվել է ավելի քան 100 թերթ օտար տեքստ՝ առանց համապատասխան հղումների։

«Իրավունքի և տնտեսագիտության ֆակուլտետի պաշտպանության հանձնաժողովը համոզվել է, որ Գութենբերգը լրջորեն խախտել է իր գիտական պարտավորությունները»,- N-24 հեռուստաալիքը մեջբերում է համալսարանի նախագահ Ռյուդիգեր Բորմանի խոսքը։ Նա նշել է նաև, որ առանց հղումների օտար տեքստն ատենախոսությունում պետք է որպես գրագողություն դիտարկել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Sueddeutsche Zeitung թերթը փետրվարի 16-ին հրապարակել է մի նյութ, որում ասվում էր, որ ցու Գութենբերգն իբր արտագրել է իրավաբանական գիտությունների թեկնածության հավակնող և սահմանադրությանը նվիրված իր ատենախոսության մի մասը։

Ցու Գութենբերգը, համաձայն հանրային կարծիքի հարցումների, ամենաճանաչված գերմանացի քաղաքական գործիչներից է։ Նա հնագույն ազնվական տոհմից է սերում և բարոնի տիտղոս ունի։
Նախարարին սատարել է երկրի կանցլեր Անգելա Մերքելը, ով հայտարարել է, որ ցու Գութենբերգին նախարարի պաշտոնում է նշանակել ոչ թե որպես «գիտական աստիճան ունեցողի և գիտաշխատողի», այլ որպես մի մարդու, ով լավ գիտի իր գործը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: