483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ալիևն ԱՄՆ-ից խնդրել է ճնշում գործադրել Հայաստանի վրա հայ-թուրքական երկխոսության հաստատման կապակցությամբ
13:11
24 Փետրվարի 2011

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խնդրել է ԱՄՆ-ից ճնշում գործադրել Հայաստանի վրա հայ-թուրքական երկխոսության հաստատման կապակցությամբ, ասվում է Wikileaks-ի հրապարակած՝ Բաքվից ամերիկացի դիվանագետների հեռագրերում։

«Ալիևը խնդրել է ԱՄՆ-ին ճնշում գործադրել Հայաստանի վրա, բայց ամերիկացի փոխարտգործնախարարն ասել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բարելավումը կարող է ցանկալի արդյունքի հանգեցնել, քանի որ դա կամրացնի հայ նախագահի դիրքերը»,- ասվում է փաստաթղթում։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

Փաստաթղթերի համաձայն՝ 2010 թվականի փետրվարին ԱՄՆ արտաքին գործերի փոխնախարար Ուիլյամ Բերնսը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ, և Բերնսը շատ դժգոհ է եղել դեպքերի զարգացումից։

 «Թեև նախագահ Մեդվեդևը, Ալիևի խոսքերով, ակտիվորեն փորձում էր հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը և հինգ անգամ հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, հայերը ոչ միայն չզիջեցին, այլ նաև նահանջեցին և հրաժարվեցին նախորդ համաձայնություններից»,- ասվում է փաստաթղթերում։

Միաժամանակ նշվում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունները առաջ էին շարժվում՝ չնայած ադրբեջանական ուղղությամբ առաջընթացի բացակայությանը:

Ինչպես նշում են ամերիկացի դիվանագետները, Ալիևին մտահոգում էր Թուրքիայի և Հայաստանի հաշտեցման գործընթացը, ավելի ճիշտ, ոչ թե հենց գործընթացը, որի հետ նա համաձայն էր, այլ այն, որ Լեռնային Ղարաբաղի հարցը դուրս է բերվել գործընթացի շրջանակներից։

Ադրբեջանցի նախագահի մտահոգությունների թվում փաստաթղթերում նշվում է նաև այն, որ ԱՄՆ-ն (ինչպես և Ռուսաստանը) երկրին ժամանակակից սպառազինում չի մատակարարում։ 

Բաքվում դեսպանի ավելի վաղ հրապարակված հեռագրում ասվում է, որ դրանից օգտվեցին իսրայելացիները, ովքեր չեն անհանգստանում այն հարցով, որ իրենց վաճառած զենքը կօգտագործվի Հայաստանի դեմ պատերազմում։ Բայց Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մտածում են այդ մասին և ժամանակակից զենք չեն մատակարարում։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: