486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հունաստանը «կաթվածահար է» եղել համընդհանուր քսանչորսժամյա գործադուլի պատճառով
13:32
23 Փետրվարի 2011

Հունաստանում չորեքշաբթի հաստատություններն ու տրանսպորտը «կաթվածահար են» եղել համընդհանուր քսանչորսժամյա գործադուլի հետևանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պետական ծառայողների և մասնավոր հատվածի խոշորագույն արհմիությունները՝ ADEDY-ին և GSEE-ին, հայտարարել են այս տարվա առաջին գործադուլը՝ կառավարության գործողությունների դեմ, որը «գոտիների ձգման» քաղաքականություն է վարում Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կայունացնող վարկերի փոխարեն: Վարկատուները «փրկեցին» Հունաստանը դեֆոլտից 110 միլիարդ եվրոյի աննախադեպ վարկերի օգնությամբ՝ բյուջետային դեֆիցիտի կրճատում և արմատական բարեփոխումներ պահանջելով:

Չորեքշաբթի Հունաստանում գործադուլ են հայտարարել հաստատությունները և պետական բանկերը, դպրոցները, համալսարանները, հիվանդանոցներում շատ քիչ մարդ է աշխատում, գործադուլ են հայտարարել նաև ուսուցիչներն ու բժիշկներ, իսկ ԶԼՄ-ները չեն հաղորդում լուրեր:

Ամբողջովին դադարեցվել է երկաթուղային և նավային հաղորդակցությունը: Ավիադիսպետչերները գործադուլ են հայտարարել տեղական ժամանակով ժամը 12-ից 16-ը (Երևանի ժամանակով 14-ից-18-ը), գործադուլի ժամանակ Հունաստանի օդանավակայանները չվերթներ չեն սպասարկելու: Ինչպես վկայում է երկրի խոշորագույն Աթենքի միջազգային օդանավակայանի վահանակը, չորեքշաբթի առավոտյան չեղյալ է հայտարարվել 52 վայրէջք և նույնքան թռիչք:

Աթենքի տրանսպորտը, որը երեք ամսվա ընթացքում գրեթե ամեն օր գործադուլի մեջ է, այս անգամ աշխատելու է օրվա մեծ մասը, որպեսզի ցուցարարները կարողանան հասնել ցույցերի վայրեր:
Ողջ երկրում անցկացվում են ավելի քան 50 ցույցեր և հանրահավաքներ, Աթենքում, ինչպես սպասվում է, փողոց դուրս կգան հազարավոր ցուցարարներ:

Առաջին անգամ գործադուլին կմասնակցեն բազմաթիվ մասնավոր ձեռներեցներ, խանութների և բենզալցակայանների սեփականատերերը մտադիր են փակել դրանք՝ բողոքելով ռեցեսիայի թեժ պահին հարկերի բարձրացման դեմ: Ճգնաժամը լուրջ վնաս է հասցրել առևտրի ոլորտին, տասնյակ հազարավոր խանութներ ստիպված էին դադարեցնել աշխատանքը կամ տեղափոխվել այլ՝ ավելի էժան տարածքներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։