478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
Լարի Քինգն ինքնակենսագրական մոնոներկայացմամբ կշրջագայի ԱՄՆ-ում
11:37
23 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Լարի Քինգը, ով 2010թ.-ի դեկտեմբերին ավարտեց CNN հեռուստաալիքով 25 տարի հեռարձակվող շոուն, ապրիլին կշրջագայի ԱՄՆ քաղաքներում՝ իր կյանքի մասին պատմող կատակերգական մոնոներկայացմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոյթեր գործակալությանը:

Ինչպես տեղեկացրել է Base Entertainment պրոդյուսերական ընկերությունը, 77-ամյա Քինգի շրջագայությունը կմեկնարկի ապրիլի 14-ին Քնեքթիքութ նահանգի Թորինգթոն քաղաքում: «Լարի Քինգ. կայացում» (Larry King: Standing Up) խորագրով մոնոներկայացման մեջ հեղինակը կպատմի Բրուքլինում անցած իր մանկության և պատանեկության, ինչպես նաև ետնաբեմում և տեսախցիկի առջև իր լրագրողական կյանքի մասին:

Նախորդ տարվա դեկտեմբերին լրագրողն ավարտեց Larry King Live շոուն, որը ներառվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկարատև նախագիծ: Հեռուստահաղորդավարը եթերում շուրջ 50 հազար հարցազրույց է անցկացրել աշխարհի ամենաազդեցիկ և հայտնի մարդկանց, ինչպես նաև պետությունների առաջնորդների հետ:
Ավարտելով իր 25-ամյա ծրագիրը՝ Քինգը նշել է, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, սակայն վերջին երեկոյի ժամանակ նա նշել է, որ հեռուստադիտողները նրան դեռ կտեսնեն եթերում, սակայն արդեն ոչ այս նախագծի շրջանակներում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։