486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Լիբիայի օդային տարածքը դեռ փակ է, ՌԴ-ն համաձայնեցնում է ինքնաթիռների թռիչքի հարցը. ԱԻՆ
12:08
22 Փետրվարի 2011

Լիբիայի օդային տարածքը շարունակում է փակ մնալ, ՌԴ ԱԻՆ-ը և ԱԳՆ-ն համաձայնեցնում են Լիբիայից ռուսների տարհանման համար ինքնաթիռների թռիչքի հարցը, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ ԱԻՆ տեղեկատվական վարչության ղեկավար Իրինա Անդրիանովան։

Լիբիայում տիրող իրավիճակն առավելագույնս սրված է, ԶԼՄ-ները հայտնում են իշխանությունների կողմից զանգվածային բողոքի ակցիաների ճնշման ժամանակ գրանցված մարդկային զոհերի մասին։

«Մինչև այս պահը Լիբիայի օդային տարածք փակ է, և այժմ ռուսական ինքնաթիռների թռիչքի հարցը համաձայնեցվում է դիվանագիտական ուղիներով»,- ասել է Անդրիանովան։ Նա ավելացրել է, որ անկախ ամեն ինչից, այժմ «Ռամենսկոյե» մերձմոսկովյան օդանավակայանում դեպի Լիբիա թռիչքի է պատրաստվում ԱԻՆ-ի Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը։

«Տրիպոլիում տարհանման պատրաստ 134 մարդ կա՝ «ՌԵՈւ» ԲԲԸ-ի և «Գազպրոմ»-ի աշխատակիցները, ռուսական դեսպանատան աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները։ Ընդհանուր առմամբ, ըստ վերջին տվյալների, շուրջ 563 մարդ պետք է տարհանվի»,- ասել է Անդրիանովան։
«ՌԴ նախագահի հանձնարարությամբ, ԱԻՆ-ը ծրագրում է Լիբիա ուղղել, ընդհանուր առմամբ, չորս ինքնաթիռ՝ երկու տրանսպորտային Իլ-76 և մարդատար Իլ-62, Յակ-42։ Եվս երկու օդանավեր՝ Յակ-42-ը և Իլ-76-ը, պահուստում են գտնվում»,- ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։