482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ կգումարի Լիբիայի իրավիճակի կապակցությամբ
11:14
22 Փետրվարի 2011

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեքշաբթի արտակարգ նիստ կհրավիրի, որը կվերաբերի Լիբիայում տիրող իրավիճակին, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին։

Լիբիայում հակակառավարական ցույցերի մասնակիցների ու իրավապահ մարմինների միջև շարունակվող մեկշաբաթյա բախումներից հետո իշխանությունները գործի են դրել ավիացիան ու հրետանին:

Հանդիպումը կանցկացվի խորհրդատվությունների ձևաչափով և կկայանա ՄԱԿ-ում Լիբիայի դեսպանի տեղակալ Իբրահիմ Դաբաշիի (Ibrahim Dabbashi) պահանջով։ Հանդիպման սկիզբը ծրագրված է տեղական ժամանակով ժամը 9։00-ին (Երևանի ժամանակով 18.00-ին), նշում է ՌԻԱ Նովոստին։

Երկուշաբթի Դաբաշին և ՄԱԿ-ի լիբիական առաքելության մյուս աշխատակիցները հայտնել էին, որ իրենք նույնպես բողոքողների կողմնակից են և իշխանությունից հեռանալու կոչ էին արել երկրի բազմամյա առաջնորդ Մուհամար Քադաֆիին։

ՄԱԿ-ի ղեկավարը Քադաֆիի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ավելի վաղ կոչ էր արել նրան անմիջապես դադարեցնել ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը։ Պան Գի Մունը չափազանց մտահոգված է Լիբիայի ագրեսիայի լարվածության կապակցությամբ և կրկին կոչ է արել հարգել մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները, ինչպես նաև՝ ազատ հավաքներ անցկացնելու և ազատ տեղեկատվության իրավունքը։
Գործակալության տվյալների համաձայն, ԱԽ-ի նիստը կանցկացվի փակ դռների հետևում։ Լիբիայում իշխող վարչակարգի դեմ բողոքի ակցիաներն ու անկարգությունները շարունակվում են փետրվարի 15-ից։ Միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն, անկարգությունների զոհերի թիվը կարող է հասնել 500-ի, վիրավորների թիվը մինչև 4 հազար մարդ է կազմում։

Վերջին շաբաթների ընթացքում մի շարք արաբական պետություններում գլուխ բարձրացած ժողովրդական զանգվածային բողոքները հանգեցրեցին նրան, որ տապալվեցին Եգիպտոսի և Թունիսի գործող ռեժիմները: Այժմ, բացի Լիբիայից, անկարգություններ են շարունակվում Եմենում ու Բահրեյնում: Հակակառավարական ցույցեր են անցկացվել Ալժիրում, Իրաքում ու Հորդանանում:---0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։