483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Տարվա լավագույն երգը գրել է Lady Antebellum խումբը
12:03
14 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Grammy մրցանակաբաշխության  «Ոսկե գրամոֆոն» մրցանակը նվաճել է Lady Antebellum խումբը «Need You Now» տարվա լավագույն երգի համար. մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստիի թղթակիցը»։ Համանուն ալբոմը նաև  լավագույնն է ճանաչվել քանթրի ոճում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Lady Antebellum ամերիկյան քանթրի-ռոք խմբի ստուդիային երկրորդ ալբոմը լույս է տեսել 2010 թվականի հունվարի 26-ին։ Դեբյուտից անմիջապես հետո այն հայտնվեց Billboard 200 հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է մոտ կես միլիոն կրկնօրինակ։ 2011 թվականի սկզբին միայն ԱՄՆ-ում վաճառվել է  ալբոմի ավելի քան 3 միլիոն օրինակ։

Խումբը հիմնվել է 2006 թվականին Նեշվիլում (Թենեսի) և ճանաչվել է օրիգինալ խմբերից մեկն իր ոճում։ Խմբի ոճը քանթրիի և ռոքի համադրություն է։ Խմբում երեք երաժիշտներ են՝ Չարլզ Քելին, Հիլարի Սքոթը և Դեյվ Հեյվուդը։

Grammy-ն նշում է երաժշտական ամենատարբեր ոճերում աշխատող երաժիշտների, երգիչների և կոմպոզիտորների նվաճումները, և մրցանակները հանձնվում են ԱՄՆ Ձայնագրման ազգային ակադեմիայի գրեթե 20 հազար անդամների որոշմամբ՝ անկախ առևտրային հաջողությունից և հիթ-շքերթերում տվյալ ստեղծագործության կամ կատարողի զբաղեցրած տեղից։

Հաղթողները որոշվում են ակադեմիայի անդամների կողմից գաղտնի քվեարկության արդյունքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: