480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Կովկասի չլուծված հակամարտությունները սպառնում են տարածաշրջանի կայունությանը. Սեմնեբի
19:39
10 Փետրվարի 2011

Հարավային Կովկասի չլուծված հակամարտություններն առաջվա պես լուրջ սպառնալիք են տարածաշրջանի կայունության համար, հինգշաբթի Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ ասաց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

«Լեռնային Ղարաբաղի անվտանգության հետ կապված իրավիճակը հատուկ մտահոգություն է առաջացնում»,- իր խոսքում ասաց Սեմնեբին, որի տեքստը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրվել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից:

Նա ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի մասին պայմանավորվածությանը հետևելու կոչ է արել՝ ավելացնելով, որ ԵՄ և Հարավային Կովկասի միջև փոխգործակցությունը պետք է ակնհայտ և հետևողական մնա:

«Միջազգային կազմակերպությունները պետք է պահպանեն հավատարմությունը տարածաշրջանի հակամարտությունների կայունացմանը, կարգավորմանը և լուծմանն ուղղված ջանքերին: Մասնավորապես՝ դա տարածաշրջանային գործընթացներում ԵԱՀԿ-ի ակտիվ մասնակցություն է ենթադրում»,- ասաց նա:

Սեմնեբին նաև բարձր է գնահատել Հարավային Կովկասում «Արևելյան գործընկերություն» ԵՄ ծրագրի դերը՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման առումով:

«Հակամարտությունների կանխման և դրանց հետևանքների մեղմացման հարցում բացի քաղաքական մոտեցումների օգտագործումը, կարևոր է նաև մարդկային գործոնը, ինչպես նաև այդ երկրներում քաղաքացիական մշակույթի ամրապնդման համար միջազգային հասարակության աջակցությունը»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ-ն Հարավային Կովկասում ԵՄ առանցքային գործընկերն ու հարթակն է մնում, մասնավորապես՝ ժողովրդավարության առաջխաղացման, օրենքի  գերակայության ապահովման, մարդու իրավունքներին հետևելու և ԶԼՄ-ների ազատության բնագավառում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։