482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Իմպրեսիոնիստների և մոդեռնիստների երեկոյան աճուրդը Christie's-ին 85 միլիոն ֆունտ ստեռլինգ բերեց
11:14
10 Փետրվարի 2011

Չորեքշաբթի Լոնդոնում Christie's աճուրդի տան իմպրեսիոնիստների և մոդեռնիստների ավանդական երեկոյան առուվաճառքը աճուրդի տանը 84,9 միլիոն ֆունտ ստեռլինգ բերեց՝ սահմանելով նաև ֆրանսիացի գեղանկարիչ Պիեր Բոնարի և իսպանացի սյուրռեալիստ Սալվադոր Դալիի աշխատանքների արժեքի համաշխարհային ռեկորդը, նշվում է աճուրդի տան տեղեկատվության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Աճուրդի արդյունքները համապատասխանեցին բոլոր լոտերի նախնական գնին՝ 72,6-107-1 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Երեկոյի ամենաթանկարժեք աշխատանքը դարձավ Բոնարի «Պատշգամբ Վերոնայում» նկարը, որը վաճառվեց 7,2 միլիոն ֆունտ ստեռլինգով, այն նաև նկարչի աշխատանքների ամենաբարձր աճուրդային գինն է (մոտավոր արժեքը 3,4 միլիոն էր): 1923թ.-ի նկարի վրա պատկերված է նկարչի նորմանդական տան պատշգամբից բացվող տեսարանը: Այս աշխատանքը 1935թ.-ից  հետո առաջին անգամ էր աճուրդի հանվել:

Աճուրդի ընթացքում վաճառվել է 5 միլիոն ֆունտ ստեռլինգը գերազանցող երեք լոտ, 5,9 միլիոն ֆունտով վաճառվեց Անդրե Դերենի «Նավակները Կալիուրում» նկարը, 5,4 միլիոն ֆունտով՝ Էդգար Դեգայի «Բալետի պարուհիները՝ դեղին շրջազգեստներով» նկարը:

Christie’s-ը աճուրդի էր հանել չորս լոտ Չիկագոյի գեղարվեստական ինստիտուտի հավաքածուից՝ Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի և Ժորժ Բրակի աշխատանքները: Հավաքածուի աշխատանքները ընդհանուր առմամբ բերեցին 10 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Սյուրռեալիստների բաժնում ռեկորդ սահմանեց Դալիի «Մեղրն ավելի քաղցր է արյունից» աշխատանքը, որը վաճառվեց չորս միլիոն ֆունտ ստեռլինգով: Այն դարձավ աճուրդների ժամանակ նկարչի աշխատանքների համար վճարված ամենաբարձր գինը:
Մեկնաբանելով աճուրդի արդյունքները՝ Christie’s-ի իմպրեսիոնիստների և մոդեռնիստների լոնդոնյան բաժնի ղեկավար Ջովանա Բերտացոնին ընդգծել է, որ լավ արդյունքները վկայում են ինչպես իմպրեսիոնիստների դասական արվեստի, այնպես էլ ավանգարդի գլուխգործոցների շուկայի կայունության մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։