478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+33
Եղանակը Երևանում
Հայ
Միշել Օբաման խնդրում է ծնողներին թույլ չտալ երեխաներին երկար նստել հեռուստացույցի դիմաց և ֆաստ-ֆուդ ուտել
10:34
10 Փետրվարի 2011

Միշել Օբաման կոչ է արել հասարակությանը օգնել իրեն իրականացնել մանկական ճարպակալման դեմ պայքարին ուղղված «Let's Move!» ծրագիրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Չորեքշաբթի Ատլանտայի եկեղեցիներից մեկում ելույթի ժամանակ ԱՄՆ-ի առաջին տիկինն ամփոփել է ծրագրի իրականացման մեկ տարվա արդյունքները և հայտարարել, որ պետությունն արել է առաջին քայլը, և հիմա «Let's Move!» ծրագրին պետք է ակտիվորեն միանան ծնողները: Նրանք պետք է արգելեն երեխաներին բարձր կալորիականություն մթերք ուտել, հանգստյան օրերն անցկացնել հեռուստացույցի առջև կամ տեսախաղեր խաղալով:

«Իհարկե, այժմ ոչ միայն ծնողներն են ազդում երեխաների կյանքի վրա: Մեր երեխաները, կարծես, փոքրիկ սպունգ լինեն, նրանք ներծծում են ամենը, ինչ տեսնում և լսում են՝ անկախ այն բանից, թե որն է տեղեկատվության աղբյուրը: Նրանք ուզում են ընկերոջ տանը տեսած խաղալիքները կամ սարքերը, չիպսերը կամ շոկոլադը, որը տեսել են հեռուստացույցով: Սակայն եթե մենք իսկապես ցանկանում ենք լուծել մանկական ճարպակալման խնդիրը, ապա մենք՝ ծնողները և պետությունը, պետք է միասնաբար գործենք: Միայն մենք՝ ծնողներս ենք պատասխանատու այն ամենի համար, ինչով սնվում են մեր երեխաները...Մենք պատասխանատու ենք այն բանի համար, թե որքան ժամանակ են նրանք անցկացնում հեռուստացույցի առջև՝ հեռակառավարման վահանակը ձեռքում: Միայն մենք ենք պատասխանատու մեր երեխաների առողջության համար», - ասել է Միշելը՝ դիմելով եկեղեցում հավաքված 20-հազարանոց լսարանին:

Միշել և Բարաք Օբամաները «Let's Move» ծրագրի մեկնարկի մասին հայտարարել են մեկ տարի առաջ: Ծրագրի նպատակն է պայքարել մանկական ճարպակալման դեմ, որը բավականին տարածված հիվանդություն է ԱՄՆ-ում, քանի որ այդ երկրի քաղաքացիները շատ են ֆաստ-ֆուդ սիրում: Ամերիկյան վարչակազմի տվյալների համաձայն, այսօր ԱՄՆ-ի երեխաների 30 տոկոսը տառապում է ճարպակալումից, կեսից ավելին ավելորդ քաշ ունի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։
13:13
03 Հուլիսի 2017
Կրետեում տղամարդ է մահացել շոգի պատճառով
Կրետեում շոգի պատճառով տարեց տղամարդ է մահացել: