481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Պիկասոյի սիրուհու դիմանկարը դարձել է Sotheby’s-ի իմպրեսիոնիստների աճուրդի ամենաթանկարժեք լոտը
11:45
09 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Պաբլո Պիկասոյի «Ընթերցանություն» (La Lecture) նկարը, որը վարպետի սիրուհի և բնորդուհի Մարիա Թերեզա Վալտերի դիմանկարն է, երեքշաբթի Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 25,2 մլն ֆունտ ստեռլինգով, այն դարձել է իմպրեսիոնիստների և մոդեռնիստների աշխատանքների ամենաթանկարժեք լոտը:

1932 թ.-ի աշխատանքը կատարվել է իսպանացի նկարչի համար ավանդական տեխնիկայով, նշում է «ՌԻԱ Նովոստին»: Աճուրդի արդյունքում այն կրկնակի գերազանցել է իր սկզբնական արժեքը՝ 12 մլն ֆունտը:

Պիկասոյի նկարի համար պայքարում էր յոթ պոտենցիալ գնորդ: Նկարը հեռախոսով գնել է աճուրդի անանուն մասնակիցը:

«Մենք ուրախ ենք Պիկասոյի «Ընթերցանություն» նկարի արժեքի կապակցությամբ, այն այդ ժամանակահատվածի ամենահայտնի նկարչի բացառիկ աշխատանքներից մեկն է: Նկարը ողջ աշխարհում մեծ հետաքրքրություն էր առաջացրել մինչ աճուրդը, և այդ հետաքրքրության գագաթնակետը մենք տեսանք այսօրվա աճուրդի ժամանակ», - ասել է Sotheby’s-ի իմպրեսիոնիստների և մոդեռնիստների եվրոպական բաժնի ղեկավար Հելենա Նյումանը:

Երեկոյան աճուրդները Sotheby’s-ին բերեցին ընդհանուր առմամբ 68,8 մլն. ֆունտ, հավաքածուի 55,6-79.2 մլն ֆունտ նախնական գնի դեպքում: Լոտերի միջին արժեքը հասել է 2,15 մլն. ֆունտի:

Աճուրդի ժամանակ բելգիացի նկարիչ-սյուրռեալիստ Ռենե Մագրիտի նկարների արժեքի նոր ռեկորդ է սահմանվել, Մագրիտի թղթի վրա գուաշով նկարված «Դպրոցի տնօրենը» (Le Maitre d'Ecole) նկարը վաճառվել է 2,5 մլն. ֆունտով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։