484.75
-0.16
578.65
-0.24
8.51
+0.02
0
Եղանակը Երևանում
Հայ
Սթիվի Ուանդերը հնարավոր է մասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգին. թերթ
11:09
04 Փետրվարի 2011

Աշխարհահռչակ երգիչ Սթիվի Ուանդերը հնարավոր է՝ մասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգին, գրում է «Ժամանակ» թերթը՝ հղում անելով «Glendale News Press» ամերիկյան թերթին:

Տեղեկատվության համաձայն՝ հայկական կողմը բանակցություններ է վարում Ուանդերի և մի շարք այլ հայտնի արտիստների հետ:

Երեքշաբթի մի շարք հայ պաշտոնյաներ և երաժշտական պրոդյուսերներ հայտարարել են «Այլևս երբեք» խորագրով համերգաշարի անցկացման մասին, որը տևելու է հինգ տարի և նպատակ ունի բարձրաձայնել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը:

Միջոցառումները կավարտվեն 2015 թ.-ին, երբ կնշվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
09 Հունվարի 2018
Ամերիկահայ կինը կստանա 550 հազար դոլար փոխհատուցում սեռական խտրականության համար. LA Times
ԱՄՆ ոստիկանության լեյտենանտ Լյուդմիլա Աբրահամյանը Գլենդեյլ քաղաքից կստանա 550 հազար դոլար սեռական հատկանիշներով խտրականության հայցով:
11:13
09 Հունվարի 2018
Իլոն Մասկի հրթիռը ձախողել է ԱՄՆ գաղտնի արբանյակի գործարկումը
SpaceX ընկերության արբանյակը  չի հասել ուղեծիր ու ընկել է օվկիանոսը:
15:32
08 Հունվարի 2018
Ամերիկուհին խզել է հարաբերությունները կալկուլյատորի հետ, այժմ ուզում է ամուսնանալ տետրիսի հետ
20-ամյա ամերիկուհին ցանկանում է ամուսնանալ տետրիսի հետ։
11:00
07 Հունվարի 2018
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
17:25
05 Հունվարի 2018
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Վարկանիշը կազմվել է 10 չափանիշների հիման վրա, որոնք վերաբերում են նորաձևության, տրանսպորտային ապահովման և այլ:
17:52
22 Դեկտեմբերի 2017
Ճապոնացի ոստիկանը հեծանվով հետապնդել ու հասել է Lamborghini–ով` ՃՈ կանոնները խախտողին (ՎԻԴԵՈ)
Ճապոնիայում ոստիկանը կարողացել է հեծանվով հասնել սպորտային մեքենա վարող վարորդին։
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։