486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի տուրօպերատորները Եգիպտոսի անկարգությունների պատճառով 100 մլն դոլար են կորցրել
18:44
01 Փետրվարի 2011

Ռուսաստանի տուրօպերատորները մոտավորապես 100 մլն դոլար են գնահատել վնասը, որը նրանց է հասցվել Եգիպտոսի անկարգությունների և շրջագայությունների չեղյալ հայտարարելու և հանգստացողներին էվակուացնելու սպառնալիքի պատճառով։

«Դեպի Եգիպտոս շրջագայությունների վաճառքի դադարեցման մասին Սպորտի և զբոսաշրջության նախարարության և Ռոստուրիզմի ընդունած որոշման պահին հանգստավայրերում շուրջ 50 հազար մարդ էր գտնվում։ Արտահանման չվերթի տոմսի միջին արժեքը 350-400 դոլար է, որը պետք է բազմապատկել 50 հազարով՝ 20 մլն դոլար։ Ահա կորուստը»,- երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիի» մամուլի ասուլիսի ժամանակ նման տվյալներ է ներկայացրել «Ինտուրիստ» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Տոպոլկարաևը։

Ըստ նրա՝ սակայն դա դեռ ամենը չէ։ «Դեռ նույնքան զբոսաշրջիկ էլ մեզ մոտ նախօրոք էր գրանցվել։ Այնտեղ շրջագայության միջին արժեքը 600 դոլար է կազմում։ Բազմապատկում ենք 50 հազարով՝ 30 մլն դոլար։ Ընդամենը 50 մլն դոլար է ստացվում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ խոշոր օպերատորները «յուրաքանչյուրը 15 մլն դոլար ավանդ ունեն հյուրանոցներում»։

«Կարծում եմ, որ 100 մլն դոլարի կորուստն այնքան մեծ գումար չէ նավթային կամ գազային արտադրության համար, բայց զբոսաշրջության համար դա հսկայական գումար է»,- հայտնեց Տոպոլկարաևը։

Հունվարի 25-ից Եգիպտոսում տնտեսական և քաղաքական բարեփոխումներ անցկացնելու, ինչպես նաև գործող նախագահ Հոսնի Մուբարակի հրաժարականի   պահանջով ցույցեր են անցկացվում. նախագահը երկիրը կառավարում է արդեն 30 տարի։ Ըստ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի տվյալների՝ անկարգության զոհ է դարձել արդեն նվազագույնը 150 մարդ, ավելի քան 4 հազարը վիրավոր են։

Երեքշաբթի Եգիպտոսի խոշոր քաղաքներում, մասնավորապես, Կահիրեում և Ալեքսանդրապոլում «Միլիոնների երթ» (ընդդիմության ակցիա, որը նախագահ Մուբարակի հրաժարականն է պահանջում) է  անցկացվում։ Ռոյթեր գործակալության տվյալների համաձայն, Կահիրեի կենտրոնի Թահրիր հրապարակում շուրջ 200 հազար մարդ է հավաքվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։