480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում տեղի ունեցած ահաբեկությունից առաջ 19 ահաբեկիչ-մահապարտ է ձերբակալվել. ՆԳ նախարար
14:29
25 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում տեղի ունեցած ահաբեկությունից առաջ եգիպտական հատուկ ծառայությունները ձերբակալել են 19 ահաբեկիչ-մահապարտի, ովքեր ծրագրում էին հարձակում կատարել երկրի տարբեր գավառներում գտնվող պաշտամունքային կառույցների վրա, տեղեկացրել է Եգիպտոսի ներքին գործերի նախարար Հաբիբ ալ-Ադելին:

«Անվտանգության ուժերը ձախողեցին ահաբեկիչների ծրագրերը, ովքեր մինչև Ալեքսանդրիա քաղաքում տեղի ունեցած ահաբեկությունը մտադրվում էին երկրի մի շարք գավառներում հարձակում կատարել պաշտամունքային կառույցների վրա», - ասել է նախարարը երեքշաբթի եգիպտական «Ալ-Ահրամ» թերթում հրապարակված հարցազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ բոլոր ենթադրյալ ահաբեկիչները ժամանել են Եգիպտոս այլ երկրներից:
«Դատախազությունն այս գործով հետաքննություն է անցկացնում», - ավելացրել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Եգիպտոսի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Ալեքսանդրիայում գտնվող Սրբերի եկեղեցու մոտակայքում ամանորի գիշերը տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով 23 մարդ է զոհվել, շուրջ 100 մարդ վիրավորվել է: Ոստիկանության տվյալների համաձայն, մարդկանց խմբում ռումբը գործի է դրել ահաբեկիչ-մահապարտը, որի անձը պարզվում է: Պայթյունից անմիջապես հետո եգիպտացի փորձագետներն ու պաշտոնյաները նշում էին, որ բարձր է հավանականությունը, որ ահաբեկության հետ կապ ունեն «օտարերկրյա ուժերը»:

Ավելի ուշ ՆԳՆ-ի քննիչները պարզեցին, որ ահաբեկությունը կազմակերպել է Գազայի հատվածից «Իսլամի բանակ» պաղեստինյան խմբավորումը, որը, որոշ տվյալներով, սերտորեն կապված է «Ալ Ղայիդա» ահաբեկչական ցանցի հետ: Խմբավորումը բոլոր մեղադրանքները կտրականապես հերքել է:

Միաժամանակ Եգիպտոսի ՆԳՆ-ն հղում է կատարում Ալեքսանդրիայի 26-ամյա բնակիչ Ահմեդ Լյուտֆի Իբրահիմին, ով խոստովանել է, որ մասնակցել է ահաբեկության կազմակերպմանը: Նա մասնավորապես տեղեկատվական օգնություն է ցուցաբերել պաղեստինյան խմբավորմանը:
Ինչ վերաբերում է ահաբեկության անմիջական կատարողին, ապա նրա անձը դեռ չի հաստատվել, սակայն ՆԳ նախարարի խոսքերով՝ արդեն հայտնի է, որ նա ոչ եգիպտացի էր և ոչ էլ պաղեստինցի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։