487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Բոյինգի օդաչուի պատրաստվում էր հարբած ղեկին նստել. բրիտանական դատարանը նրան 6 ամսվա ազատազրկման է դատապարտել
17:19
24 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Բրիտանական դատարանը 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել Delta Airlines ամերիկյան ավիաընկերության Boeing 757 ինքնաթիռի օդաչուին, ով պատրաստվում էր օդանավը կառավարել ուժեղ ալկոհոլային հարբեցողության վիճակում և չգիտեր, թե ուր է ուղևորվում ինքնաթիռը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Daily Mail թերթի կայքին։

Ինքնաթիռը՝ 240 ուղևորներով, պետք է 2010թ.-ի նոյեմբերի 1-ին «Հիթրոու» լոնդոնյան օդանավակայանից ամերիկյան Դեթրոյթ (Միչիգան նահանգ) քաղաք թռչեր։ Սակայն 48-ամյա երկրորդ օդաչու Ջորջ Լապերլը (George LaPerle), չգիտես ինչու, վստահ էր, որ պետք է Նյու Յորք թռչի։ Օդաչուից սպիրտի ուժեղ հոտ է «բուրել»։
Օդաչուն հաստատել է, որ նախօրեին ընդամենը մի քանի բաժակ գարեջուր է խմել, սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ նրա արյան մեջ ալկոհոլի բաղադրության մակարդակը 4,5 անգամ գերազանցել է Մեծ Բրիտանիայում օդաչուների համար թույլատրելի չափանիշները։

Սքոթլենդ-Յարդի աշխատակիցները ձերբակալել են Լապերլին, մինչև դատական որոշում կայացնելը նրան արգելվել է թռիչքներ իրականացնել։ Բոստոնի քաղաքացին իր մեղքը լիովին խոստովանել է։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 20 տարվա փորձ ունեցող օդաչուն ալկոհոլիզմով է տառապում։

«Եթե ինչ-որ փուլում ինքնաթիռի կառավարումը դուք սանձնեիք, այդ չվերթի ուղևորների համար հետևանքները... կարող էին աղետալի լինել»,- ասել է դատավոր Ֆիլիպ Մէթյուզը՝ ամփոփելով իր որոշումը։

Սա առաջին դեպքը չէ, երբ ընկերության օդաչուներն ալկոհոլային հարբեղոցության վիճակում են ղեկին նստում։ Ըստ New York Post ամերիկյան թերթի տվյալների, 2010թ.-ի աշնանը հոլանդական իշխանությունները չվերթից հանել և ձերբակալել են Delta Airlines-ի օդաչուին, ով պետք է Ամստերդամից ամերիկյան Նյուարկ (Նյու-Ջերսի նահանգ) քաղաք թռչեր ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։