484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Գերմանիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են Եզդիական կազմակերպությունների դաշնության պատվիրակության անդամների հետ
10:54
24 Հունվարի 2011

Գերմանիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները Բեռլինում հանդիպել են Եզդիական կազմակերպության դաշնության (ԵԿԴ) ներկայացուցիչների հետ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը՝ հղում անելով Էզդիխանա.ռու կայքին:

Նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են եզդիներին վերաբերող խնդիրները, ԵԿԴ-ի ներկայացուցիչները ներկայացրել են եզդիների էթնիկ պատկանելիությանը վերաբերող իրենց տեսակետը: Քննարկվել է նաև Գերմանիայից Հայաստան եզդիական պատվիրակության այցը:

ԵԿԴ-ի ներկայացուցիչներն առաջարկել են ստեղծել մարմին, որը կկազմակերպի այդ պատվիրակության այցը՝ ԵԿԴ-ի առաջնորդներին Հայաստանում բնակվող եզդիների մասին նյութեր տրամադրելու նպատակով:

«Հանդիպումն անցկացվել է բարեկամական մթնոլորտում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Եզդիները եզդիզմ դավանող էթնիկ-կրոնական խումբ են: Աշխահում բնակվում է շուրջ 200-300 հազար եզդի: Նրանք հիմնականում բնակվում են Իրաքի հյուսիսում, Սիրիայում, Իրանում և Թուրքիայում, ինչպես նաև ԱՊՀ երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում: Նրանց չնչին մասը բնակվում է Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում: Եզդիները խոսում են քրդերենի բարբառներից մեկով՝ քուրմանջիով:

Հայաստանում, որտեղ բնակվում է 60 հազար եզդի, լույս է տեսնում «Դանգե Էզդյա» («Եզդիների ձայն») եզդիական թերթը, ինչպես նաև գործում է ռադիոհաղորդում: Հայաստանի մի շարք դպրոցներում դասավանդվում է եզդերեն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: