484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքերը տանուլ են տվել Մասաչուսեթսում Հայոց ցեղասպանության դասավանդմանը վերաբերող դատը
14:46
21 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրք լոբբիստները տանուլ են տվել Մասաչուսեթսի ուսումնական հաստատություններում Հայոց ցեղասպանության դասավանդման հետ կապված դատական գործընթացը, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Դեռ 2005 թ.-ին ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունների կոնգրեսը դիմել էր դատարան՝ Մասաչուսեթս նահանգի հանրակրթական հաստատությունների դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին դրույթները խմբագրելու նպատակով:

Հայ Դատի գրասենյակն այս քայլը բնութագրեց որպես Թուրքիայի Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածը ԱՄՆ-ում ներդնելու ինքնատիպ փորձ, որը քրեական պատիժ է նախատեսում թուրք ազգը վիրավորվելու, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության մասին հիշատակելու համար:

2009 թ.-ի հունիսին նահանգի դատարանը մերժեց հայցը, ինչից հետո թուրք լոբբիստները տեղափոխեցին գործը Գերագույն դատարան, որտեղ ևս պարտություն կրեցին:

Այս դատավճիռն արդեն ողջունել է ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենյակը:

Տեղեկատվության համաձայն՝ դատական գործընթացի ընթացքում ակտիվորեն աշխատել են նաև ամերիկահայերի այլ կառույցները, մասնավորապես՝ Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկահայերի փաստաբանների միությունը, ինչպես նաև Իրավունքի հրեական դաշինքն ու Ցեղասպանագետների համաշխարհային միությունը:

ՀՀՀ-ի տեղեկատվության համաձայն՝ թուրքերը դատի են տվել Մինեսոտայի համալսարանին: Հոլոքոստի և ցեղասպանությունների հետազոտման կենտրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի թուրքական լոբբիստական կառույցները ոչ վստահելի աղբյուրներ են՝ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելու համար: Մասնավորապես նշվել է Վաշինգտոնում գործող Ամերիկաթուրքական կոալիցիայի կայքը:

Այս կազմակերպությունը դատի է տվել համալսարանին և նրա նախագահին: Դատավարությունը տեղի կունենա փետրվարի 4-ին:

ԱՄՆ-ի հայկական կառույցները կարծում են, որ թուրքական կողմը տանուլ կտա նաև այս գործը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։