484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՊԱԿ թանգարան է բացվել Տալլինի հյուրանոցներից մեկում
19:03
13 Հունվարի 2011

ՊԱԿ-ի թանգարան է բացվել հինգշաբթի Տալլինի «Վիրու» հյուրանոցի 23-րդ հարկում, որտեղ խորհրդային ժամանակներում տեղակայված են եղել ԽՍՀՄ լավագույն հյուրանոցներից մեկում իջևանած օտարերկրացի զբոսաշրջիկների խոսակցությունները լսելու համար նախատեսված սարքավորումներ։

Տալլինցիները և Էստոնիայի մայրաքաղաքի հյուրերը սիրում էին ժամանակ անցկացնել «Վիրուի» 22-րդ հարկում, որտեղից Հին քաղաքի և ծովի հրաշալի համայնապատկեր է բացվում, բայց ոչ բոլորը գիտեին, որ գոյություն ուներ նաև 23-րդ հարկը, որը փակ էր այցելուների համար։  

Ինչպես պարզաբանեց հյուրանոցի գործադիր տնօրեն Անու Սոոսաարը, թանգարան բացելու գաղափարը հասունանում էր տասը տարիների ընթացքում, քանի որ 23-րդ հարկի լքված տարածքները և դրանց հետ կապված պատմությունները միշտ հետաքրքրություն են ներկայացրել հյուրանոցի այցելուների և Տալլինի հյուրերի համար։ Թանգարանը երկու սենյակ և միջանցք է զբաղեցնում։

Աշխատասենյակներում ներկայացված են ՊԱԿ-ի աշխատակիցների աշխատատեղերը, տեղադրված է էլեկտրոնային սարքավորում հյուրանոցի այցելուների գաղտնի վերահսկողության համար։ Սեղանների վրա տեղադրված են մագնիտոֆոններ, գրամեքենաներ, խորհրդային ժամանակների հեռախոսներ, տարբեր փաստաթղթեր։

Գիդի խոսքերով՝ խորհրդային հատուկ ծառայությունը մի ժամանակ վերահսկում էր հյուրանոցի 400 համարներից 60-ը։ Այստեղ ռադիոկապ էր հաստատված Մոսկվայի և Ֆինլանդիայի միջև, որտեղից Տալլին էին ժամանում առավելապես թվով օտարերկրացի զբոսաշրջիկներ։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: