487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+13
Եղանակը Երևանում
Հայ
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում տեղի ունեցած սողանքների զոհերի թիվը հասել է 267-ի
11:38
13 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նվազագույնը 267 մարդ է զոհվել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում տեղի ունեցած մի քանի սողանքների հետևանքով, չորեքշաբթի հաղորդել է քաղաքացիական պաշտպանության ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր Բրազիլիայի ողջ տարածքում 160 զոհերի մասին, նշում է ՌԻԱ Նովոստին:
Ռիո դե Ժանեյրո նահանգի լեռնային շրջաններում երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը գրանցված տեղատարափ անձրևներից հետո միանգամից մի քանի քաղաք ծածկվեց ցեխաջրի ուժեղ հոսքերով: Մեկ օրվա ընթացքում շրջանում գրանցվել են շուրջ 800 միլիմետր տեղումներ, ինչը համապատասխանում է մեկ ամսվա նորմային:

Փրկարարների տվյալներով՝ լեռներում, Ռիոյից 90 կմ դեպի հյուսիս գտնվող Տերեզոպոլիս քաղաքում տների փլատակների տակ զոհվել է 130 մարդ: Ավելի քան երկու հազար բնակիչ անօթևան է մնացել: Նրանք ժամանակավորապես տեղավորվել են դպրոցների և փակ մարզադաշտերի շենքերում:

Հարևան Պետրոպոլիս և Նովա-Ֆրիբուրգու քաղաքներում զոհվել է համապատասխանաբար 30 և 170 մարդ, լեռներից տեղացած սողանքների թիվը գերազանցել է 30-ը, նշում է քաղաքացիական պաշտպանության ծառայությունը: Տուժած երեք քաղաքներում խափանվել է ջրամատակարարումն ու էներգամատակարարումը, վնասվել են հեռախոսալարերը:

Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Սերժիու Կաբրալը օգնություն է խնդրել Բրազիլիայի ռազմածովային ուժերից, ովքեր երկու ուղղաթիռ են հատկացրել՝ փրկարարներին և սարքավումներ տեղափոխելու համար:
Ռիո դե Ժանեյրոյում տեղատարափ անձրևի հետևանքով մի քանի ծառ է վնասվել, գրանցվել են չնչին ավերածություններ: Սակայն մարդկային զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, առաջիկա օրերին շրջանում տեղատարափ անձրևները կարող են կրկնվել: Ռիո դե Ժանեյրոյի փրկարար և քաղաքացիական պաշտպանության ծառայությունները բարձր պատրաստակամության ռեժիմում են գտնվում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։