480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+34
Եղանակը Երևանում
Հայ
Թուրք «բժիշկ Ֆրանկենշտեյնը» ձերբակալվել է Ստամբուլում
17:47
12 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Մարդկային օրգանների առևտրի և դրանք անօրինական կերպով Ադրբեջան և Կոսովո փոխադրելու մեղադրանքով Ինտերպոլի կողմից հետախուզվող թուրք բժիշկ Յուսուֆ Էրչին Սոնմեզը ձերբակալվել է Ստամբուլում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Սև վիրաբույժ» Սոնմեզը, ով նաև հայտնի է որպես «բժիշկ Ֆրանկենշթեյն» և «Յուսուպ» անուններով, երեքշաբթի երեկոյան ձերբակալվել է  Ստամբուլի Կարտալ թաղամասի իր տանը: Չորեքշաբթի առավոտյան նրան տեղափոխել են անվտանգության վարչություն և դատախազություն, որտեղ նրա հանդեպ պաշտոնական մեղադրանք կհարուցվի, հաղորդում է NTV հեռուստաընկերությունը:

Guardian բրիտանական թերթը կարծում է, որ Սոնմեզը «վերջին տասը տարիների փոխպատվաստման սև շուկայում առանցքային խաղացողներից» մեկն է:

Առաջին անգամ նրա անունը հայտնի դարձավ 1990-ականների վերջին, երբ նրան երեք անգամ ձերբակալեցին Թուրքիայում՝ օրգանների անօրինական փոխադրման համար: 2007թ.-ին նրան մեկ տարով ազատազրկման դատապարտեցին՝ մեղադրելով մարդկային օրգանների առևտրի մաֆիայի առաջնորդ հանդիսանալու մեջ, սակայն խուսափեց պատժից, քանի որ ուժի մեջ մտավ դատավճռի իրագործման տարկետման մասին օրենքը, եթե ազատազրկման ժամկետը չի գերազանցել երկու տարին, հիշեցնում է «Միլիեթ» թերթը:

Մեկ տարի անց թուրք «սև վիրաբույժը» հեռակա կարգով ութ տարի ազատազրկման  դատապարտվեց Կոսովոյում՝ օրգանների անօրինական փոխադրում կազմակերպելու համար: Նախորդ տարվա օգոստոսին Սոնմեզի անունը շոշափվեց  Ադրբեջանում մարդկային օրգանների մաքսանենգության վերաբերյալ գործի հետաքննության ընթացքում, հենց այդ ժամանակ էլ Կոսովոյի իշխանությունները դիմեցին Ինտերպոլ՝ նրան ձերբակալելու և իրենց հանձնելու խնդրանքով, գրում է «Միլիեթ» թերթը:

Ըստ «Հյուրիեթ» թերթի հայտարարության, Սոնմեզի ձերբակալության մասին որոշումը կայացվել է նրա Ստամբուլ վերադառնալուց և Ինտերպոլի կենտրոնակայանից նրա հանդեպ թուրքական ոստիկանության կողմից «դոսյե» ստանալուց հետո:

Առաջին իսկ հարցաքննման ժամանակ Սոնմեզը հայտնեց, որ որոշել է Թուրքիա վերադառնալ, քանի որ Եվրոպայում չէր կարողանում ապաստան գտնել: «Ես կարոտել էի ընտանիքիս: Որոշեցի Թուրքիա վերադառնալ՝ հասկանալով, որ Եվրոպայում միջազգային հետախուզում հայտարարելուց հետո, ես տեղ չունեմ ապաստանելու»,- Սոնմեզի խոսքն են մեջբերում տեղական ԶԼՄ-ները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
27 Հունիսի 2017
Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair–ի համար (ՖՈՏՈ)
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն «անկեղծացել է» ֆոտոխցիկների առջև։
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում: