484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ձյան առատ տեղումների պատճառով Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել
12:19
12 Հունվարի 2011

Չորեքշաբթի գիշերը սկսված ձյան առատ տեղումների պատճառով Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է արտակարգ դրության մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նշվում է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ, արտակարգ դրության ռեժիմը կտևի ամենաքիչը մինչև չորեքշաբթի երեկո (Երևանի ժամանակով հինգշաբթի վաղ առավոտ):

Բացի այդ, ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական ծառայությունը փոթորիկի զգուշացում է հայտարարել երկրի հյուսիս-արևելյան մասի համար:

Օդերևութաբանները կանխատեսում են, որ մեկ օրվա ընթացքում Նյու Յորքում կգրանցվեն մինչև 35 սանտիմետր տեղումներ: Իսկ ավելի հյուսիս՝ Բոստոնում, սպասվում է մինչև 45 սանտիմետր:

Առաջին մի քանի ժամվա ընթացքում առատ ձյան ինտենսիվությունն ավելացել է, այժմ Նյու Յորքի որոշ շրջաններում տեղացած ձյան շերտի հաստությունն արդեն հասնում է 15-20 սանտիմետրի համեմատաբար թույլ քամու պայմաններում: Օդերևութաբանները կանխատեսում են, որ գիշերվա ընթացքում քամին կուժեղանա՝ հասնելով ժամում 55-60 կիլոմետի:

Նյու Յորքի երեք խոշորագույն օդանավակայաններում՝ Ջոն Քենեդու, Լա Գուարդիայի և հարևան Նյու Ջերսի նահանգում գտնվող Նյու Արկի օդավակայաններում չեղյալ են հայտարարվել հարյուրավոր ավիաչվերթեր, հիմնականում՝ տեղական:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները: