484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
«Արիզոնյան հրաձիգի» ծնողները ներողություն են խնդրում զոհերի ընտանիքներից
11:18
12 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Ջարեդ Լոֆների ծնողները ներողություն են խնդրել արիզոնյան ողբերգության զոհերի հարազատներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախորդ շաբաթ Արիզոնայի Տուսոն քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ծանր վիրավորվել է կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը, հանցագործը սպանել է վեց մարդու և վիրավորել ավելի քան տասին:

«Մենք հիմա չենք կարողանում նկարագրել մեր ապրումները: Կցանկանայինք ճիշտ բառեր գտնել ձեզ մխիթարելու համար: Մենք չենք հասկանում, թե ինչու դա տեղի ունեցավ: Մենք հասկանում ենք, որ դա ոչինչ չի փոխում, սակայն մենք կցանկանայինք փոխել նախորդ շաբաթ օրը տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները: Մենք շատ ենք անհանգստանում զոհերի և նրանց ընտանիքների համար: Ի սրտե նրանցից ներողություն ենք խնդրում կորուստների համար», - նշվում է երեքշաբթի հրապարակված Լոֆներ ընտանիքի հայտարարության մեջ:

Հայտարարության տեքստը Տուսոնում գտնվող Լոֆներների ընտանիքի մոտ հերթապահող լրագրողներին են հանձնել երկու երիտասարդներ: Իսկ Ռենդի և Էմի Լոֆներները տնից դուրս չեն գալիս:

Լոֆներների հարևանները լրագրողներին հայտնել են, որ Ջարեդի ծնողները ցնցված են իրենց որդու արարքից: «Էմին և Ռենդին իրենց որդին չեն, մարդիկ պետք է դա հասկանան: Նրանք խորապես ցնցված են: Իսկ դուք ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե դա լիներ ձեր որդին», - տեղական հեռուստաալիքներից մեկին ասել է Լոֆներների հարևան Ուեյն Սմիթը:

Նա պատմել է, որ Ջարեդի մայրը՝ Էմին, շաբաթ օրվանից անընդհատ լաց է լինում: «Նա իրեն շատ վատ է զգում.... Շատ տխուր է: Ռենդին ինձ ասել է, որ երբ ի վիճակի լինի, ինքն անձամբ հանդես կգա հայտարարությամբ», - ասել է Սմիթը՝ ընդգծելով, որ մեղադրյալի ծնողները որդու մեջ ճիշտ պատկերացումներ էին սերմանում բարու և չարի մասին:

22-ամյա Ջարեդ Լոֆների ծնողները հարուստ մարդիկ չեն, նրանք իրենց ողջ կյանքը ապրել են Տուսոնում: Ռենդի Լոֆները բեռնատարի վարորդ է, իսկ Էմին տեղի այգում մենեջեր է աշխատում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: