486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ցուրտն ու ձյան առատ տեղումները հասել են ԱՄՆ-ի հյուսիս-արևելք
10:53
12 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի հարավը կաթվածահար արած ցուրտն ու ձյան առատ տեղումները տեղափոխվեցին հյուսիս-արևելք, ինչի պատճառով գրանցվեցին ՃՏՊ-ներ, չեղյալ հայտարարվեցից ավիաչվերթեր և մի շարք շրջաններում արտակարգ իրավիճակի ռեժիմ հայտարարվեց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ձնաբուքը, որը ամանորյա արձակուրդներին շրջանցել էր Վաշինգտոնը, այս անգամ հասավ նաև ԱՄՆ-ի մայրաքաղաք: Ձյունը սկսեց տեղալ երեքշաբթի երեկոյան, ինչի պատճառով ճանապարհային երթևեկությունը զգալիորեն դանդաղեց, իսկ մայրաքաղաքի օդանավակայաններում չեղյալ հայտարարվեցին ավիաչվերթերը: Նմանատիպ եղանակ է գրանցվել նաև Քլամբիա օկրուգին սահմանակից Մերիլենդ և Վիրջինիա նահանգներում:

Քաղաքային իշխանությունները, հիշելով, որ նախորդ տարի ձնաբքի պատճառով մեկ շաբաթով կաթվածահար էր եղել քաղաքի կյանքը, հիմնավորապես պատրաստվել էին ձմեռային եղանակին: Այս անգամ խոշոր մայրուղիներին կարելի է տեսնել ձյուն մաքրող և աղ ցանող մեքենաներ:

Ձնաբքին են պատրաստվում նաև Փենսիլվանիան և Մասաչուսեթսը: Չորեքշաբթի Բոստոսում սպասվող ձնաբքի պատճառով կփակվեն պետական դպրոցները, իսկ Ֆիլադելֆիայում արտակարգ դրություն է հայտարարվել:

Այս պահին ամենաքիչը 30 նահանգում եղանակային վատ պայմաններ են սպասվում: Լուիզիանայում, Ալաբամայում, Ջորջիայում, Հյուսիսային Կարոլինայում և Հարավային Կարոլինայում պահպանվում է արտակարգ դրության ռեժիմը: Այս նահանգներում փակ են մայրուղիների որոշ հատվածներ, օդանակավայաններում չեղյալ են հայտարարվում ավիաչվերթերը, ինչպես նաև խափանումներ են գրանցվում փոստի աշխատանքում: UPS փոստային ծառայությունը երեքշաբթի չէր աշխատում ոչ Հյուսիսային, ոչ Հարավային Կարոլինայում, ոչ Ջորջիայում և ոչ էլ Ալաբամայում: ԱՄՆ-ի փոստային ծառայությունը հազիվ էր կարողացել սպասարկել Ջորջիա նահանգի և ԱՄՆ-ի հարավի գլխավոր մեգապոլիսի՝ Ատլանտայի հաճախորդների կեսին:

Delta ավիաընկերությունը երեքշաբթի չեղյալ է հայտարարել մոտավորապես 1,7 հազար ավիաչվերթ, և շուրջ 800 ավիաչվերթ չեղյալ կհայտարարվի չորեքշաբթի: Ամերիկյան բոլոր ավիաընկերությունները կոչ են անում ուղևորներին օդանավակայան ուղևորվելուց առաջ ստուգել իրենց չվերթերի կարգավիճակը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։