483.55
-0.56
568.22
-2.21
8.18
-0.05
+7
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանական դատարանը կսկսի Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործի քննությունը
10:51
11 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Աղմկահարույց Wikileaks ինտերնետ-ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիա արտաքսելու վերաբերյալ գործի նախնական լսումները կանցկացվեն երեքշաբթի Լոնդոնի Բելմարշ դատարանում (Belmarsh Magistrates' Court), հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Շվեդական դատախազությունը պահանջում է հանձնել ավստրալացի քաղաքացի Ասանժին երկու շվեդուհիների կողմից ներկայացված մեղադրանքների հիման վրա (սեռական հանցագործություններ, այդ թվում բռնաբարություն)։ Ավստրալացու պաշտպանը պնդում է, որ մեղադրանքները քաղաքականացված են, և վստահեցնում, որ Ասանժի վրա կատարվող հարձակումները կապված են նրա գլխավորած կայքի գործունեության հետ, որը շարունակում է ամերիկացի դիվանագետների գաղտնի նամակագրության հրապարակումը։

Wikileaks-ի հիմնադիրը սկզբում ձերբակալվել է 2010 թվականի դեկտեմբերին, երբ կամավոր ներկայացել է Սքոթլենդ Յարդ՝ ցուցադրելով իր համոզվածությունը մեղադրանքների անհիմն լինելու վերաբերյալ։ Սակայն այդ ժամանակ դատարանը չգնահատեց նրա արարքը և թողեց Ասանժին բանտում։

Մեկ շաբաթ անց ավստրալացու՝ դատավճիռը բողոքարկող փաստաբանների թիմի ջանքերով դատավորը փոխեց իր որոշումը և գրավի դիմաց ազատեց Ասանժին, բայց բավական կոշտ պայմաններով՝ Wikileaks-ի հիմնադիրը 200 հազար ֆունտ ստեռլինգ վճարեց, հանձնեց անձնագիրը, պարտավորվեց բնակվել մեկ հասցեում, պահպանել պարեկային ժամը, օրը երկու անգամ հաշվետվություն ներկայացնել ոստիկանությունում և էլեկտրոնային չիպ կրել։

Վերջին շաբաթներն Ասանժը բնակվում է Անգլիայի արևելքում՝ Բանգի քաղաքից ոչ գտնվող մեծ ամառանոցում, որտեղ նրան հյուրընկալել է նրա ընկեր և Մեծ Բրիտանիայում Wikileaks-ի գործունեության գլխավոր կողմնակիցներից մեկը, Frontline Club լրագրողական լոնդոնյան ակումբի հիմնադիր Վոն Սմիթը։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: