480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+31
Եղանակը Երևանում
Հայ
WikiLeaks-ի հիմնադրի հալածանքներն առանձնապես չեն ազդել կայքի գործունեության վրա. թերթ
17:24
10 Հունվարի 2011

WikiLeaks սկանդալային կայքը գրեթե նույնությամբ է գործում, ինչպես կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հալածանքներից առաջ, երկուշաբթի հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tribune de Geneve շվեյցարական թերթին:

«Մենք (կայքը) փաստացիորեն նույն կերպ ենք աշխատում», - թերթին տված հարցազրույցում ասել է Ասանժը՝ նշելով, որ կայքի աշխատանքներում տեղ գտած խափանումները կապված էին նրա ձերբակալության և կապի հետ եղած խնդիրների հետ:

Ասանժը, պատասխանելով թերթի հարցերին, հերթական անգամ հերքել է ասեկոսեներն այն մասին, թե ինքը քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայից:

Պատմելով իր կայքի գործունեության վրա համաշխարհային հանրության ճնշման ազդեցության մասին՝ WikiLeaks-ի հիմնադիրը նշել է, որ ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերի հրապարակումից հետո կայքն ամեն օր ավելի քան 600 հազար շվեյցարական ֆրանկ է (ավելի քան 640 հազար դոլար) կորցնում:

WikiLeaks կայքը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի իշխանությունների հարյուրհազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակեց: Սկզբից դրանք Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի գործունեությանը վերաբերող փաստաթղթեր էին: Սակայն նոյեմբերի վերջին կայքում հայտնվեցին այն հեռագրերի պատճենները, որոնք պետդեպարտամենտ էին հասնում ԱՄՆ-ի բոլոր դեսպանատներից: Համաշխարհային լրատվամիջոցների կողմից անընդհատ վկայակոչվող փաստաթղթերն անկեղծ և տհաճ արտահայտություններ էին պարունակում օտարերկրյա առաջնորդների և նրանց կողմից վարած քաղաքականության գնահատականների վերաբերյալ:

Դեկտեմբերի սկզբին շվեդական իշխանությունների կողմից մի շարք սեքսուալ հանցագործություններում մեղադրվող Ասանժը ինը օր կալանքի տակ մնաց, այնուհետև ազատվեց գրավի դիմաց մինչև նրա հնարավոր հայրենադարձության գործով հաջորդ դատական լսումները: WikiLeaks-ի հիմնադիրը հերքում է բոլոր մեղադրանքները՝ համարելով դրանք քաղաքականորեն պատճառաբանված: Դատավորի վճռի համաձայն, Ասանժը հանձնել է անձնագիրը, ամեն օր ներկայանում է ոստիկանություն և էլեկտրոնային չիպ է կրում: Այժմ Ասանժը բնակվում է Անգլիայի արևելքում գտնվող Բանգլի քաղաքում ընկերների տանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել: