478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Մի խումբ դեռահասների կողմից ծեծի է ենթարկվել իտալացի հայտնի քաղաքական գործիչ, լրագրող և բլոգեր Ադինոլֆիին
17:09
10 Հունվարի 2011

Իտալացի հայտնի քաղաքական գործիչ, լրագրող և բլոգեր Մարիո Ադինոլֆին  (Mario Adinolfi) շաբաթ լույս կիրակի գիշերը ծեծի է ենթարկվել մի խումբ դեռահասների կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։   

Ադինոլֆին Facebook-ի իր էջում պատմել է, թե ինչպես են փողոցում իր վրա հարձակվել ութ հոգի, որոնց թվում, ըստ իր կարծիքի, «ոչ մի չափահաս չի եղել»։ Դեռահասները բռունցքներով հարձակվել են 40-ամյա տղամարդու վրա ՝ աղաղակելով «ծեծիր հաստլիկին»։ Միաժամանակ նրանցից մեկը բլոգերի դեմքին մի քանի հարված է հասցրել մոտոցիկլետային սաղավարտով։

Ադինոլֆիի խոսքով՝ շտապօգնության բաժանմունքում նրա մոտ հայտնաբերվել են ուժեղ հարվածների հետքեր, մի քանի հեմատոմա և ոչ մեծ վերքեր։ «Լուրջ բան չկա, բայց ես խորը շփոթմունքի մեջ եմ»,- ասել է բլոգերը։

Ադինոլֆին ուշադրություն է դարձրել, որ հարձակումը տեղի է ունեցել, երբ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Agor հայտնի հաղորդումից մի դրվագ, որում բուռն բանավեճի ընթացքում Giornale թերթի գլխավոր խմբագիր Ալեսանդրո Սալուստին (Alessandro Sallusti) հայտարարել է, որ հայտնի քաղաքական գործչին չէր խանգարի ծեծել։ «Երեք ժամ անց նրա խնդրանքը բավարարվել է»,- նշել է Ադինոլֆին։
 
Ադինոլֆիի հետ համակարծիք են բազմաթիվ բլոգերներ և քաղաքական գործիչներ, այդ թվում Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոն և երկրի առաջատար ընդդիմադիր ուժի՝ Իտալիայի դեմոկրատական կուսակցության  նախկին առաջնորդ Վալտեր Վելտրոնին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։