478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ձյան տեղումների պատճառով ԱՄՆ-ի Ատլանտայի միջազգային օդանավակայանում ավելի քան 1,5 հազար չվերթ է հետաձգվել
11:46
10 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ձյան ուժեղ տեղումների պատճառով երկուշաբթի ԱՄՆ-ի Ատլանտայի Հարթսֆիլդ-Ջեքսոն միջազգային օդանավակայանում ավելի քան 1500 չվերթ է հետաձգվել, ասվում է USA Today ամերիկյան հրատարակության կայքի հաղորդագրության մեջ։

ԱՄՆ մի շարք հարավային նահանգներ՝ Տեխասից մինչև Հյուսիսային և Հարավային Կարոլինաներ, կիրակի ձյունամրրիկ է եղել։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Delta Airlines ամերիկյան ավիաընկերությունը ստիպված է եղել հետաձգել Հարթսֆիլդ-Ջեքսոն միջազգային օդանավակայանից իրականացվող 330 կիրակնօրյա չվերթեր, ևս 1,4 հազար չվերթ հետաձգվել է երկուշաբթի օրը։

Մեկ այլ ամերիկյան ավիափոխադրողի՝ AirTran Airways-ի ներկայացուցիչը, որի բազան նույնպես է Ատլանտայի օդանավակայանում է, հայտնեց, որ ավիաընկերությունը հետաձգել է երկուշաբթի ծրագրված 270 չվերթեր։

Լուիզիանա, Օկլահոմա և Ջորջիա նահանգների իշխանությունները տարածաշրջանում արտակարգ իրավիճակ են հայտարարել և նահանգների բնակիչներին հորդորել են տվել զերծ մնալ ուղևորություններից։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ ձյան առատ տեղումներ են սպասվում երկուշաբթի ամերիկյան հարավային նահանգների մեծ մասում՝ Տեխասից մինչև Հյուսիսային և Հարավային Կարոլինաներ, որտեղ ձյան ծածկույթի հաստությունը կարող է հասնել մինչև 30 սանտիմետրի։ 

Օդերևութաբանական իրավիճակը կարող է բարդացնել սառցե անձրևը, որը նույնպես լիովին հավանական է այդ տարածաշրջանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։
11:46
29 Օգոստոսի 2017
Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ դեկրետ է գնացել (ՖՈՏՈ)
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր է դարձել։