478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Իրանում վթարված ինքնաթիռի վայրում հայտնաբերվել է սև արկղերից մեկը
11:19
10 Հունվարի 2011

IranAir իրանական օդանավակայանի վթարի ենթարկված Boeing-727 ինքնաթիռի վայրում հայտնաբերվել է երկու ինքնաձայնագրիչներից մեկը, երկուշաբթի հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը՝ հղում անելով Իրանի տրանսպորտի նախարարության ներկայացուցչին։

Իրանական IranAir օդանավակայանի Boeing-727 մարդատար ինքնաթիռը, որտեղ 105 մարդ է եղել, վթարի է ենթարկվել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թեհրանից 700 կմ հեռավորության վրա՝ Արևմտյան Ադրբեջան գավառի Ուրմիա քաղաքի մերձակայքում, նշում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքի կայքը, Իրանի տրանսպորտի նախարար Համիդ Բեհբահանին (Hamid Behbahani) դժվարացել է նշել ինքնաթիռի վթարի հստակ պատճառը։ Ամենից առաջ, ըստ նրա՝ անհրաժեշտ է վերծանել սև արկղերը, ինչպես նաև հարցաքննել կենդանի մնացած մարդկանց։

Ըստ Press TV կայքի՝ օդանավը իրանական մայրաքաղաքի օդանավակայանից մեկ ժամ ուշացումով է օդ բարձրացել։ Ինքնաթիռի անձնակազմն Ուրմիայի օդանավակայանի թռիրքուղի մտնելիս որոշում է կայացրել վայրէջք չկատարել՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Այնուհետև օդանավն անհետացել է ռադարների էկրաններից և հայտնաբերվել է ձյունապատ դաշտում՝ տեղի բնակիչների կողմից։

Ըստ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության տվյալների՝ ավիավթարի զոհ է դարձել նվազագույնը 70 մարդ, շուրջ 32-ը վնասվածք է ստացել, սակայն ըստ բժիշկների՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատ վիրավորներ չափազանց ծանր վիճակում են գտնվում։ Fars իրանական գործակալությունն իր հերթին հայտնում է 72 զոհերի և 33 վիրավորների մասին։

Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական գործողությունները, որի ընթացքը դժվարացնում է 70 սանտիմետրանոց ձյան շերտը։

Ավիավթարի հետևանքով զոհվածների և վիրավորների հարազատներին և մտերիմներին ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
21 Օգոստոսի 2017
ԱՄՆ-ն դադարեցնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը ողջ Ռուսաստանով
ԱՄՆ-ն օգոստոսի 23-ից դադարեցնում է ոչ ներգաղթողական մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջ Ռուսաստանով:
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը: