478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հոլիվուդի ամենաշահութաբեր աշխատանքների ցանկը գլխավորել է «Խաղալիքների պատմություն 3» մուլտֆիլմը
11:24
29 Դեկտեմբերի 2010

«Խաղալիքների պատմություն 3» մուլտֆիլմը գլխավորել է 2010 թ.-ին ամերիկյան կինոարդյունաբերության ամենաշահութաբեր աշխատանքների տասնյակը՝ հավաքելով 1,06 միլիարդ դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Forbes ամսագրին:

Բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմ ճանաչված «Խաղալիքների պատմությունը», OnePoll-ի հարցման համաձայն` ամբողջովին ստեղծված է համակարգչի միջոցով:

Այն ամենաշահութաբեր մուլտֆիլմն էր նաև 1995 թ.-ին, երբ առաջին անգամ ցուցադրվեց մեծ էկրաններին: Իհարկե, այն ժամանակ վարձույթի համար ռեկորդային էր 300 միլիոն դոլարը:

Լի Անկրիչի մուլտֆիլմի սյուժեի հիմքում ընկած է խաղալիք քովբոյ Վուդիի պատմությունը (որը խոսում է հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսի ձայնով), ում սիրում են և մեծահասակները, և երեխաները: Մուլտֆիլմը ստեղծվել է  Pixar Animation ստուդիայում և հանվել է Walt Disney-ի վարձույթ:

Forbes ամսագիրը անցնող 2010 թվականը ճանաչել է «մուլտֆիլմերի տարի», ամենահաջողակ կոմերցիոն նախագծերի լավագույն տասնյակում է հայտնվել չորս անիմացիոն ֆիլմ: Դրանք են՝ «Շրեկ 4. ընդմիշտ», «Ես՝ անճոռնիս» և «Ինչպես դաստիարակել վիշապին» մուլտֆիլմերը:

Վարկանիշի երկրորդ տեղում է Թիմ Բերտոնի «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթը՝ 1,02 միլիարդ դոլար շահույթով: Այսպիսով՝ Disney կինոստուդիան դարձավ Հոլիվուդի պատմության մեջ առաջին կինոարտադրողը, որը մեկ տարվա ընթացքում թողարկել է միլիարդավոր դոլարներ հավաքած ֆիլմեր: Հատկանշական է, որ «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթը հատկապես ճանաչված է դարձել ԱՄՆ-ի սահմաններից դուրս, Ալիսայի դերակատարն է Միյա Վիսկովսկին, ֆիլմում նկարահանվել են նաև Ջոնի Դեպն ու Էնն Հաթուեյը:

Տարվա ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկում, ինչպես և սպասվում էր, հայտնվեցին «Հարի Փոթերն ու մահվան պարգևները», «Մթնշաղային սագա. Լիալուսին», «Երկաթե մարդ 2» ֆիլմերը:

Սակայն ոչ մի աշխատանք չի հավակնում 2009 թ.-ի դեկտեմբերին էկրան բարձրացած «Ավատարի» սահմանած աշխարհի բացարձակ ռեկորդին: Դևիդ Քեմերոնի բլոքբաստերը դարձավ բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենաշահութաբեր ֆիլմը՝ վարձույթում հավաքելով ավելի քան 2,7 միլիարդ դոլար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։
11:46
29 Օգոստոսի 2017
Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ դեկրետ է գնացել (ՖՈՏՈ)
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր է դարձել։