478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Շոգի կապակցությամբ Արգենտինայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել
11:01
28 Դեկտեմբերի 2010

Արգենտինայի օդերևութաբանության ազգային ծառայությունը աննկարագրելի շոգի կապակցությամբ մայրաքաղաք Բուենոս Այրեսում ու հարակից տարածքներում երկուշաբթի վտանգի առավելագույն կարմիր մակարդակ է հայտարարել (Հարավային կիսագնդում այժմ ամառ է):

Արդեն մի քանի օր շարունակ սարսափելի շոգ է քաղաքում ու շրջակա գավառներում, սակայն հատկապես երկուշաբթի ջերմաչափի սանդղակը գրանցել է 36 աստիճանից բարձր ջերմաստիճան ստվերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հայտարարված կարմիր մակարդակը նշանակում է, որ նման շոգը սպառնում է ոչ միայն երեխաների ու թոշակառուների, «ռիսկային խմբի» հիվանդություններով տառապողների, այլ նաև կատարյալ առողջ մարդկանց կյանքին:

Երկուշաբթի Արգենտինայում էլեկտրաէներգիայի ռեկորդային սպառում է գրանցվել:

«Շուրջ 20,2 հազար մեգավատ էլեկտրաէներգիա է օգտագործվել: Եթե իրավիճակը չփոխվի, հնարավոր է՝ մենք ստիպված ժամանակավորապես անջատենք էլեկտրաէներգիան: Ես կոչ եմ անում բնակչությանը պատասխանատվության զգացում դրսևորեն և ռացիոնալ կերպով օգտագործեն օդափոխիչներն ու սառնարանները»,- երկուշաբթի հայտարարել է ընդհանուր ծրագրավորման դաշնային նախարար Խուլիո դե Վիդոն:

Կեսօրին Արգենտինայի մայրաքաղաքի փողոցները դատարկվում են. տեղաբնակները դուրս չեն գալիս տներից: Առանձնապես խիզախները արևի լոգանքներ են ընդունում քաղաքային այգիներում ու պուրակներում: Բժիշկները պարբերաբար դիմում են բնակչությանը սպիրտային խմիչքները չչարաշահելու և համեմատաբար զով վայրերում ավելի շատ ժամանակ անցկացնելու խնդրանքով: Օդերևութաբանները հաստատում են, որ չափազանց շոգ եղանակը կշարունակվի ծայրահեղ դեպքում մինչև Նոր տարի:

Արգենտինայում ամառը պաշտոնապես մեկնարկել է դեկտեմբերի 22-ին, Երևանի ժամանակով 03:38-ին:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել:
13:09
29 Օգոստոսի 2017
Քիմ Քարդաշյանը` Ժաքլին Քենեդու կերպարով (ՖՈՏՈ)
Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram–ում դստեր հետ ռետրո ոճի լուսանկարներ է հրապարակել։