483.75
+0.09
568.65
+1.41
8.21
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ասանժը բրիտանացի ժողովրդի աջակցության հույսն ունի իրեն ԱՄՆ-ին հանձնելու փորձի դեպքում
12:05
24 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Քաղաքական մերկացումների սկանդալային WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը բրիտանական Guardian թերթի էջերից ուրբաթ հայտարարել է,  որ ամերիկյան իշխանությունների կողմից իրեն ԱՄՆ տեղափոխելու փորձերի դեպքում ինքը հուսալու է բիրտանացի ժողովրդի աջակցությանը, ինչը զգալիորեն կբրդացնի այդ գործընթացի իրականացումը:

Բրիտանական պարբերականին տված հարցազրույցում Ասանժն ընդգծել է, որ իրեն ԱՄՆ-ին հանձնելը «քաղաքականապես անհնար» է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: WikiLeaks-ի հիմնադիրը միաժամանակ նշել է, որ ԱՄՆ-ում իրեն մեղադրանքներ ներկայացնելու դեպքում վերջին խոսքը Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կեմերոնին կպատկանի, որի համար դժվար կլինի իրեն ամերիկացիների ձեռքը հանձնել, եթե իրեն (Ասանժին) ջերմորեն աջակցի բրիտանացի ժողովուրդը:

«Դա քաղաքական հարց է: Մենք կարող ենք ենթադրել, որ փորձ կարվի ազդել Բրիտանիայի քաղաքական կարծիքի վրա»,- հայտարարել է Ասանժը:

Նա նաև կասկած է հայտնել, որ եթե ամեն դեպքում ԱՄՆ-ին հաջողվի իրեն դուրս բերել Բրիտանիայից կամ Շվեդիայից և բանտ նստեցնել, ապա մեծ է հավանականությունը, որ իրեն այնտեղ կարող են սպանել:

Ասանժն արդեն մտահոգություն հայտնել էր ԱՄՆ-ին իր հնարավոր հանձման մասին, որտեղ նրա դեմ, ըստ լուրերի, արդեն մեղադրանքներ են ներկայացված:

Լոնդոնի գերագույն դատարանը դեկտեմբերի 16-ին 240 հազ. ֆունտ ստեռլինգի գրավի դիմաց բաց է թողել WikiLeaks-ի հիմնադրին՝ Շվեդիայի կողմից նրան հանձնելու հայցը քննարկելու ժամանակահատվածում: Շվեդիայում 39-ամյա Ասանժը, որը Ավստրալիայի քաղաքացի է, մեղադրվում է սեռական հանցագործությունների մեջ:  

Ասանժն իր ձերբակալությունը կապում է կայքում Պենտագոնի և ԱՄՆ պետդեպարտամենտի տասնյակ հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակման հետ: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ Ասանժը կարող էր գաղտնի համաձայնության գալ ԱՄՆ-ի բանակային հետախուզության նախկին աշխատակից Բրեդլի Մենինգի հետ՝ փաստաթղթերին հասանելիություն ստանալու նպատակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։