484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Forbes-ը հրապարակել միլիարդատերերի ամենաթանկ գնումները է 2010 թվականի ընթացքում
11:22
21 Դեկտեմբերի 2010

Forbes ամսագիրը երկուշաբթի հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց՝ այս տարվա ընթացքում կատարած ամենաթանկ գնումները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ցուցակը գլխավորում է ռուս Ռոման Աբրամովիչը, ով, ամսագրի տվյալներով, 400 միլիոն դոլարով գնել է Նոր Հոլանդիա կղզին Սանկտ Պետերբուրգում: Կղզում Աբրամովիչը ծրագրում է 18-րդ դարի պահեստարանները վերածել գեղարվեստական սրահների, խանութների, հյուրանոցների ու ռեստորանների: Ռուս միլիարդատիրոջ կարողությունը Forbes-ը 11,2 միլիարդ դոլար է գնահատում:

Ամսագրի ցուցակի երկրորդ տեղում է ներդրումային հիմնադրամի ղեկավար Սթիվեն Քոենը, որ հայտնի է իր նկարների հավաքածուով: 2010 թվականին Քոենը 145,4 միլիարդ է ներդրել  ժամանակակից արվեստի շուկայում: Նա գնել է Ջասպեր Ջոնսոնի «Դրոշը» և Էնդի Ուորհոնլի «Կոկա-Կոլա»-ի շիշը՝ այս տարվա աճուրդներում վաճառված ամենաթանկ իրերից մեկը:

Պակիստանցի առաջին միլիարդատեր Մուհամմեդ Մանշան երրորդ տեղում է հայտնվել լոնդոնյան բացառիկ St.James Hotel&Club-ը գնելով: Հյուրանոցի յուրաքանչյուրը համարը 1,5 միլիոն դոլար է «նստել», իսկ ողջ գումարը 95 միլիոն դոլար է գնահատվում:

Անշարժ գույք են ձեռք բերել նաև աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Կարլոս Սլիմը (44 միլիոն դոլարով առանձնատուն է գնել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի դիմաց) և նավթագազային մագնատ Քելսի Ուորրենը. նա էլ 46,5 միլիոն դոլարով գնել է ԱՄՆ-ի ամենամեծ ռանչոն Կոլորադայում:

Բրիտանացի ոսկերիչ Լորենս Գրաֆը շարունակում էր անդրերկրային գներով ձեռք բերել աշխարհի ամենաթանկ ադամանդները: Ոսկյա իրերի շուկայում տարվա գնումը դարձավ 25 կարատանոց ադամանդը, որը վաճառվեց 46 միլիոն դոլարով: բացառիկ քարն անվանեցին սեփականատիրող անունով՝ «Գրաֆ վարդագույն»:

Հարուստները չխնայեցին իրենց փողերը «սիրելի» նպատակների համար: Հոնկոնգյան մագնատ Ժոզեֆ Լաուն 16,7 միլիարդ դոլար տվեց երկու թռչնի քանդակների համար, որոնք չինական ավանդույթներում երկարակեցություն են խորհրդանշում: Արշավների կրքոտ երկրպագում դուբայի շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաթումը 5,4 միլիոն դոլար չխնայեց լոնդոնյան աճուրդին՝ գնելով տարեկանը բոլորած 24 ձիուկների մի ողջ երամակ:

Ամենատարօրինակ գնումն այս ցուցակում կատարել է Մակաոյում կազինոյի սեփականատեր Սթենլի Հոն, ով 330 հազար դոլար է վճարել երկու սնկի դիմաց: Փորձագետները հուշել են, որ դրանք խոհարարական նպատակների համար պիտանի չեն: Իսկ Հոն չէր էլ մտածում դրանցից համեղ խորտիկ պատրաստելու մասին: Այն հարցին, թե ինչ նպատակով եք սնկերը գնել, Հոն պատասխանեց. «Պետք է ծոծրակս քորեմ»:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։